×


«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

Վերջին 7 ամսվա ընթացքում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Երեւանում, Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ։

Վերջերս Կանադայի «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակում այն հաղթող է ճանաչվել «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում:

Այժմ էլ, հայ կինոյի օրվան ընդառաջ, ինչպես հայտնում է ֆիլմի պրոդյուսեր Աննա Մաքսիմը, Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից արտադրական նպատակով ֆիլմին տրամադրված աջակցությունը՝ շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձվել է հիմնադրամի բյուջե։ Սա ֆիլմի նաեւ ֆինանսական հաջողության լավագույն վկայությունն է։  

Աղբյուրը՝ «Օրեր» ամսագիր

Կարդալ ավելին

Quality Sign BW