×


Ռոզա Դավթյանն ամուսնացել է լուսահոգի հայրիկի ծննդյան օրը

Ապրիլի 27-ին «Վերջին զանգ» հեռուստասերիալի դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն էր: Ռոզայի եւ Գուրգենի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում:  

Հարսանիքի օրը պատահական չեն ընտրել. Ռոզան ամուսնացել է իր լուսահոգի հայրիկի ծննդյան օրը։ Այս մասին հարսանեկան խնջույքի ժամանակ նշել է պրոդյուսեր, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը եւ ավելացրել, որ անցած չորս տարիների ընթացքում դերասանուհու կյանքից երբեք բացակա չի եղել հայրը, որովհետեւ նրա սրտում է։


Դիանա Գրիգորյանի ելույթից հետո մեծ էկրանին ցուցադրվել է Ռոզայի հայրիկին նվիրված հատուկ տեսանյութ։


Հարսանեկան խնջույքը վարել է Գրիգոր Դանիելյանը, իսկ իրենց ելույթներով զույգին շնորհավորել են Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Ներսես Ավետիսյանը, Վլադիմիր Արզումանյանը եւ այլք։

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Romeo Production-ի


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Romeo Production (@romeo_production)



Կարդալ ավելին

Quality Sign BW