Դերասանուհի Եվա Զոհրաբյանը մայրացել է։ Նա եւ Գեւորգ Լազարովը դուստր են ունեցել:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել ապրիլի 23-ին։ Երջանիկ ծնողներն աղջկան Արիա են անվանել:
Լուսանկարը՝ instagram.com/evazohrabyan___/
«Ծնվել է մեր փոքրիկ արքայադուստրը: Բարի գալուստ այս աշխարհ: Մենք քեզ շատ էինք սպասում»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհին եւ ծննդատնից լուսանկարներ հրապարակել։
Եվա Զոհրաբյանը եւ Գեւորգ Լազարովն ամուսնացել են 2021 թվականին:


×
2,589






