×


Ժամանակի ճանապարհորդներ, քվանտային պատկերացումներ, «Ձայնիկ ունիմ», «Մարակուդա» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մայիսի 10-ից 16-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Ժամանակի ճանապարհորդներ

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կմեկնարկի «Ժամանակի ճանապարհորդներ» կրթական ծրագիրը՝  նվիրված Ջերարդ Գաֆեսճյանի 100-ամյակին։ Այն հիմնված է «Կոլեկցիոների ներաշխարհում» ցուցադրության վրա։ Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծելու կոլաժային նկար-պատումներ ցուցադրությանը ներկայացված արվեստանմուշների փոքր լուսանկարներով։

Մայիսի  10

Տարիք՝ 8+
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն)
Տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարել (010) 54-19-32/34 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն


ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

«Ատոմի գաղափարից մինչեւ քվանտային տեխնոլոգիաներ»

«ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերությունը հրավիրում է բոլոր հետաքրքրվող աշակերտներին (7-րդ դասարան եւ բարձր) «Քվանտ» վարժարան բացառիկ դասախոսության «Ատոմի գաղափարից մինչեւ քվանտային տեխնոլոգիաներ» թեմայով։ Այդ դասախոսությամբ պրոֆեսոր Հայկ Սարգսյանը կներկայացնի ատոմի մասին գաղափարի էվոլյուցիան՝ սկսած հին դարերից մինչեւ ժամանակակից քվանտային պատկերացումներն ու դրանց վրա հիմնված տեխնոլոգիաները։

Մայիսի  11, ժամը 11:00-13:00

Տարիք՝ 7-րդ դասարան եւ բարձր
Մասնակիցների քանակը սահմանափակ է:
Հասցե՝ Բագրատունյաց փող., 23/2 շենք , «Քվանտ» վարժարան (N403 լսարան)
Մանրամասները՝ այս հղումով, նախապես գրանցվել այս հղումով։


Արեւմտահայ գրականության միամսյակ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է արեւմտահայ գրականության միամսյակը: Ծրագրի նպատակն է արեւմտահայ գրողների եւ գրականության հանրահռչակումը:

Մայիսի 14, 12:00 - Բաց դաս. «Կոստան Զարյան-140»
Մայիսի 15, 15:00- Պոեզիայի ժամ. «Ռուբեն Սեւակ-140»

Հասցե՝ Տերյան 42/1
Մանրամասները՝ այս հղումով:


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

«Ձայնիկ ունիմ»

«Մեր երգերը եւ մենք» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված միջոցառմանը: Բանահավաք, էթնոերաժշտագետ, պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը կխոսի Հայրիկ Մուրադյանի մասին, կներկայացվեն քիչ հայտնի, բայց շա՜տ հետաքրքիր փաստեր Հայրիկի գործունության մասին։ Մասնակիցները կսովորեն ու կերգեն անուշ երգեր Մուրադյանի երգացանկից։

Ապրիլի 11, ժամը 19:00

Հասցե՝ Արմեն Տիգրանյան փող., 23 շենք («Բարձունք»)
Մուտքն ազատ է
Մանրամասները՝ այս հղումով։  

Լուսանկարը՝ «Մեր երգերը և մենք» նախաձեռնություն


Ղազարոս Սարյան-105

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը հրավիրում է յուրահատուկ համերգային երեկոյի՝ նվիրված 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի ականավոր ներկայացուցիչ Ղազարոս Սարյանի 105-ամյակին:

Մայիսի 10, ժամը 19:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մաշտոցի պող., 46 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


ԱՐՇԱՎՆԵՐ

Փարվանա լիճ, Աբուլ լեռ եւ Վարձիա  (եռօրյա արշավ դեպի Վրաստան)

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբն ազդարարել է գիշերակացով արշավների սկիզբը՝ ճանապարհ բռնելով դեպի Վրաստան։ Այս ճամփորդությունը խոստանում է լինել հիշարժան՝ լի գեղեցիկ պահերով, պատմական ակնարկներով եւ ֆիզիկական ակտիվությամբ։ Երեք օրվա ընթացքում երեխաները կգիշերեն Փարվանա լճի ափին, կբարձրանան Աբուլ լեռը, կքայլեն Վարձիայի նեղ քարանձավներով։

Մայիսի  9-11,  ժամը 07:00

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 35000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ bbc.com



Արշավ Մարգավետի լեռներով

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Լոռի-Տավուշ մարզերի սահմանագլուխ՝ քայլելու Մարգավետի լեռներով։ Արշավը կսկսվի Դիլիջան-Վանաձոր ճանապարհից եւ կավարտվի Դիլիջանում։

Մայիսի  9,  ժամը 08:30-19:00

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։


ԹԱՏՐՈՆՆԵՐ

«Կոկորդիլոսը»

Մայիսի 10, ժամը 16:00

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


«Շատ քաղցած թրթուրը»  

Մայիսի 10, ժամը 12:00

«Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Երեւանի քաղաքապետարանի շենք, 2րդ մուտք Արգիշտի 1/1
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Մատնաչափիկը»  

Մայիսի 11, ժամը 16:00

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Պինգվինաշեն» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում

Մայիսի 11, ժամը 12:00

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան)
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ՝ այս հղումով։

Լուսանկարը՝ Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն


«Հենզելի եւ Գրետելի արկածները»  

Մայիսի 11, ժամը 13:00 եւ 15:00

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


«Տzzան Բzzան Zzնգզնգան հեքիաթներ»

Մայիսի 11, ժամը 15:00

«Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Աբովյան 11
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոն


«Շրջված երազ»  

Մայիսի 14, ժամը 19:00

Հ. Մալյանի անվան թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Վարդանանց 18 (մուտքն Արամի փողոցից)
Տոմսերն ամրագրելու համար զանգահարել 094 540296, 010 540296 հեռախոսահամարներով կամ գրել թատրոնի Ֆեյսբուքյան էջին:


«Չարլին եւ շոկոլադի գործարանը»  

Մայիսի 14, ժամը 15:00

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով։


ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

«Մարակուդա»

Մարակուդայի առաջնորդի որդին պետք է դառնա զինվոր, բայց որս անել չգիտի։ Անտառում նա հանդիպում է սուրբ թռչուն Տինքին, ով նրան սովորեցնում է լսել կենդանիներին։

Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով:

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW