Այսօր Հայաստանի դպրոցների մեծ մասում «Վերջին զանգ»-ի արարողությունն էր: Դպրոցն ավարտել է նաեւ դերասան Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդրը:
Իր ուժերը դերասանական ասպարեզում փորձող Ալեքսանդրի «Վերջին զանգ»-ին ներկա են եղել ընտանիքի բոլոր անդամները՝ ծնողներն ու քույրը:
«Փայլուն ապագա, տղաս»,- գրել է Մկրտիչ Արզումանյանը:
Ալեքսանդրի մայրը՝ Աննա Շահբազյանն էլ նշել է. «Մեր ընտանիքի ուրախությունը դպրոցն ավարտեց»:
Համատեղ լուսանկարներ ու մաղթանքներ է հղել նաեւ ավագ քույրը՝ Սուսաննան. «Այսօր այս պստիկի վերջին զանգն է: Ու ես մինչեւ հիմա չեմ գիտակցում, որ նա արդեն այդքան մեծացել է»:
Իսկ ահա շրջանավարտը ցույց է տվել իր տարբեր տարիների լուսանկարներն ու ընդգծել. «Պրծ»:
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: