Թատրոնի ու կինոյի դերասանուհի, հաղորդավար Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը կրտսեր որդու՝ Մհերի 7-ամյակի կապակցությամբ շատ զգացմունքային է:
«7 տարի առաջ ծնվեց իմ շունչը, լույսը, յուրահատուկը, իմ ուրիշ մոլորակը, աննմանը: Ինձ համար չկան տոն օրեր, չկա Մարտի 8, չկա Ապրիլի 7, չեք հավատա, բայց Մհերս ամեն Աստծո օր ինձ բացիկներ է նվիրում «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» գրությամբ, ամուր գրկում ու սեր է տալիս»,- գրել է նա:
Կիրակոսյանի խոսքով՝ Մհերից ստացած սերն անչափելի ու անբացատրելի է, նա պարզապես երջանիկ է, որ նման որդի ունի. «Մհեր, ես քեզ պաշտում եմ»:
Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել էր, որ մայրությունն իր կյանքը բաժանել է «մինչեւ»-ի ու «հետո»-ի. «Փոխվում է ամեն ինչ. հասկանում ես, որ պատասխանատու ես մեկ այլ մարդուկի համար ու այլեւս քո կյանքը միայն քոնը չէ: Ձգտում ես հնարավորինս շատ լինել իր կողքին, աջակցել, օգնել ու փորձել ազգի համար պիտանի զավակ մեծացնել: Ամենահաճելին այն է, որ կյանքում ինչ էլ լինի, ինչ հոգեվիճակում էլ լինես, ինչքան էլ նեղված լինես աշխատանքային անհաջողություններից, գալիս ես տուն, այդ հրաշք էակները քեզ գրկում են ու ասում. «Մամ, մենք քեզ սիրում ենք»։ Միանգամից ամեն ինչ փոխվում, հասկանում ես, որ էլ երբեք մենակ չես, ու այդ զգացողությունը քեզ ուժ է տալիս»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: