×


Երեւանում բացվել է Rien-à-Porter-ի առաջին ֆիզիկական տարածքը

Նորաձեւության բրենդերի ընտրանի, սուրճի մասնագիտացված անկյուն, դեսերտներ՝ մի վայրում։ Rien-à-Porter-ն խոստանում է դառնալ մշակութային նոր մոդել։

Հունիսի 16-ին Պուշկինի 35 հասցեում պաշտոնապես իր դռներն է բացել Rien-à-Porter լայֆսթայլ կոնցեպտի առաջին ֆիզիկական տարածքը: Բացումը նշանավորում է բրենդի նոր՝ առանցքային փուլը՝ թվային հարթակից անցում կատարելով դեպի ֆիզիկական տարածք՝ որպես նորաձեւությունը եւ կենսակերպը միավորող միջավայր։


Վայրը ներառում է կոնցեպտ-սրահ, սուրճի մասնագիտացված անկյուն եւ խոհարարի կողմից հատուկ Rien-à-Porter-ի համար պատրաստված մելոնպան եւ այլ հեղինակային դեսերտներով՝ ստեղծելով մթնոլորտ, որտեղ կարելի է ոչ միայն գնումներ կատարել, այլեւ վայելել ժամանցը։

Ավելի քան խանութ՝ մշակութային տարածք

Նորաբաց վայրում ներկայացված են մասնագետների կողմից ընտրված տեղական եւ միջազգային նորաձեւության ապրանքանիշների սահմանափակ քանակությամբ թողարկված նմուշներ եւ հատուկ ընտրանի։ Ցուցադրված են հագուստ, աքսեսուարներ, տան պարագաներ եւ բարձրորակ կոսմետիկա՝ այնպիսի բրենդներից, ինչպիսիք են Jean Paul Gaultier, Serapian, ինչպես նաեւ ժամանակակից հեղինակավոր անուններ՝ J.Kim, MIISTA, SHUSHU/TONG։


Տեղական բրենդներից ներկայացված են Jhangirian-ը, Demiurge-ը, Varduhi Torozyan-ը, TASHCHYAN-ը, ᴀɴᴀɴʏᴀɴ-ը, MOMENT of WHITE-ը եւ այլք:

Կենսակերպի նոր մոդել

Rien-à-Porter-ն հավակնում է դառնալ նաեւ ժամանակակից մշակութային հարթակ՝ հյուրընկալելով միջոցառումներ, համտեսներ եւ համագործակցային նախագծեր։


Այստեղ այցելուները կարող են ոչ միայն գնումներ կատարել, այլ՝ զրուցել, փորձել, բացահայտել եւ վերապրել՝ նորաձեւության սահմաններից դուրս։

Օլգա Մեդելյան, համահիմնադիր

«Մեզ համար Rien-à-Porter-ն պարզապես բրենդ չէ, այլ մի ամբողջ աշխարհ՝ իր մշակութային գաղափարով, տրամադրությամբ, էսթետիկայով եւ երկարատեւ ազդեցություն թողնելու միտումով։ Երեւանում բացված այս վայրը նոր քաղաքային մշակույթ է ձեւավորում, ուր կարող եք գտնել եզակի նմուշներ, վայելել սուրճ եւ յուրահատուկ դեսերտներ ու պարզապես երազել»։


Մարետա Գեւորկյան, համահիմնադիր

«Մեր առաքելությունն է միավորել կենսակերպն ու ժամանակակից մշակույթը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ հայկական ինքնությունը բնական կերպով արտացոլվում է նորաձեւության, դիզայնի եւ հյուրընկալության ոլորտներում»։

Rien-à-Porter-ի մասին

Rien-à-Porter-ն Maison Marom ընկերության առաջատար լայֆսթայլ նախագիծն է։ Այն արտացոլում է Հայաստանի մանրածախ առեւտրի ոլորտի նորագույն վերափոխումը եւ միտված է ընդլայնելու իր ներկայությունը միջազգային շուկայում։ Rien-à-Porter-ն մշակութային փորձառություն է, որտեղ նորաձեւությունը, գեղեցկությունն ու հյուրընկալությունը միավորվում են՝ վերաիմաստավորելու մեր առօրյան, զգացողություններն ու ինքնարտահայտման միջոցները։

Maison Marom-ի մասին

Maison Marom-ը լայֆսթայլ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների խումբ է Երեւանում գտնվող գլխամասով։ Հիմնադրվել է Մարետա Գեւորկյանի եւ Օլգա Մեդելյանի կողմից։ Ընկերության առաքելությունն է բիզնեսը վերածել մշակութային ժառանգության։ Maison Marom-ը զարգացնում է նախագծեր նորաձեւության, գաստրոնոմիայի, արվեստի ու մշակութային շրջանակներում: Ընկերությունն առաջարկում է նոր հայացք առօրյա էսթետիկային՝ ձեւավորելով կենսակերպի նոր մոդել, որը հիմնված է ճաշակի, հույզերի ու որակի վրա։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW