Ներկայացնում ենք հունիսի 21-ից 27-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Խոհարարական վարպետության դաս
«Esudu_club» խոհարարական դպրոցը հրավիրում է վարպետության դասի, որի շրջանակում երեխաները պատրաստելու են անգլիական նախաճաշ:
Հունիսի 22-ին, ժամը 11:00-13:00
Արժեքը` 13000դր.
Տարիք՝ 6-9
Հասցե՝ Չայկովսկու 30
Մանրամասները՝ այս հղումով։
ԲԱԼԵՏ
«Ճպուռն ու մրջյունը»
Հունիսի 22-ին, ժամը 13:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Հովեր» պետական կամերային երգչախումբը նախաձեռնել է յուրօրինակ ցուցահանդես-համերգ
Երեկոն բաղկացած կլինի արվեստի երկու ճյուղից` վիզուալ արվեստից եւ երաժշտությունից: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ Անի Հովակի՝ հատուկ այս երեկոյի առթիվ ստեղծված երաժշտական թեմաներով կոլաժներին, ունկնդրել հայ եւ արեւմտաեվրոպական տարբեր ժամանակաշրջանների հեղինակների վոկալ եւ երգչախմբային ստեղծագործություններ` «Հովեր» երգչախմբի եւ մենակատարների կատարմամբ:
Հունիսի 24-ին, ժամը 19:30-ին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Իսահակյան փող., 1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Վերելք Արտենի եւ այց Դաշտադեմի ամրոց
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում է մեկնել Արագածոտնի մարզ՝ Մեծ (2047 մ) եւ Փոքր Արտենիի (1753 մ) գագաթները բարձրանալու։ Արտենի լեռան վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ Արշավից հետո երեխաները կմեկնեն բացահայտելու 11-20-րդ դարերի Դաշտադեմի ռազմական ամրոցը:
Հունիսի 22-ին, ժամը 08:30-ին
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ Wikipedia
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Քաղաք, որտեղ ինձ չեն տեսնում»
Իմերսիվ ներկայացում, որը թույլ է տալիս ընկղմվել ներկայացման մեջ՝ դառնալով դրա մի մաս։ Ներկայացումը ստեղծվել է դեռահասների կողմից նրանց հուզող խնդիրների շուրջ եւ անդրադառնում է կարծրատիպերի, աշխարհում սեփական տեղը չգտնելու, ընտանեկան եւ դեռահասների խնդիրների հանդեպ անտարբերությանը։
Հունիսի 24-ին, ժամը 20:00-ին
Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարան
Հասցե՝ Աբովյան փողոց 13
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մանրամասները՝ այս հղումով:
«Առյուծն ու խաղալիքը»
Հունիսի 21-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անբան Հուռին»
Հունիսի 21-ին, ժամը 14:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Շունն ու կատուն»
Հունիսի 22-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
«Ձախորդ Փանոսը»
Հունիսի 22-ին, ժամը 14:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անհաղթ աքլորը եւ ծիտը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Հունիսի 22-ին, ժամը 12:00-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Հեքիաթերեն
«Իսկական ընկերը» երաժշտական ներկայացում
Հունիսի 27-ին, ժամը 15:00-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Ոսկու տենդը» (անգլերեն՝ հայերեն ենթագրերով), ռեժիսոր՝ Չարլի Չապլին
Լռակյաց եւ համեստ փոքրիկ թափառականը հարստություն է որոնում հեռավոր ոսկու հանքերում: Սակայն փնտրտուքի ողջ խաղաղությունն անէանում է, երբ մեկ այլ շատ սոված թափառական սկսում է վերջինիս տեսնել որպես հսկայական հավ:
Տարիք՝ 8+
Գնել տոմս՝ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: