×


«Տաշիր Արենան» պատրաստվում է տարվա գլխավոր պրեմիերային

Երեւան է ժամանել թատերական-կրկեսային ներկայացման ստեղծագործական միջազգային խումբը, որն աշնանը մասնակցելու է Երեւանի լեգենդար կրկեսի տարածքում կառուցված «Տաշիր Արենայի» բացման հանդիսությանը:

Խմբում ընդգրկված է ավելի քան 150 մասնագետ տարբեր երկրներից՝ արտիստներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, տեխնիկական աշխատակիցներ, խորեոգրաֆներ, բեմանկարիչներ, լույսի եւ հագուստի դիզայներներ։ Նրանք այստեղ ավարտին են հասցնելու տարածաշրջանում նախադեպը չունեցող շոուի նախապատրաստական աշխատանքը։ 


Առաջին անգամ է Հայաստանը նման խոշորածավալ նախագիծ հյուրընկալում։

«Սա յուրահատուկ ներկայացում է՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ եւ լույսի, ձայնի, մուլտիմեդիայի ու բեմային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առաջիկա պրեմիերան ոչ թե ադապտացիա է կամ հյուրախաղ, այլ լիարժեք ստեղծագործություն, որը ստեղծվել է հենց Հայաստանի ու հայ հանդիսատեսի համար՝ հայաստանյան շոուների որակը նոր նշաձողի բարձրացնելով»,- նշված է հաղորդագրությունում:

Նախապատրաստական աշխատանքն ու փորձերը տեւել են ավելի քան մեկ տարի։ Այժմ ամբողջ թիմը Երեւանում է՝ գլխավոր բեմում վերջնական փորձեր կատարելու համար:


«Մենք փորձել ենք ստեղծել մի տարածք, որում ծնվում են հույզեր, ներշնչանք եւ համընդհանուր ստեղծագործական գործընթացի զգացողություն։ Թեեւ հարթակը միջազգային նշանակություն ունի, նրա ստեղծմանն ակտիվ կերպով մասնակցել են նաեւ հայ մասնագետներ։ Սա սոսկ բեմ չէ, այլ համագործակցության, փորձի փոխանակման եւ տեղական տաղանդների աջակցության համար ձեւավորված կենդանի հարթակ»։ 

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է կրկեսային արվեստում աշխարհի ամենապահանջված մասնագետներից Պավել Բրյունը։ Նրա գործերի ցանկում են բազմաթիվ ներկայացումներ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի եւ Ռուսաստանի խոշորագույն դահլիճներում, ինչպես նաեւ Cirque du Soleil եւ DRAGONE ընկերությունների համար պատրաստված նախագծեր։ 


«Իմ գործընկերների, գործընկեր եւ ընկեր պրոդյուսերական կենտրոն MEDUSE-ի թիմի հետ մենք երկար ենք նախապատրաստվել՝ Երեւանում ներկայացնելու լավագույնը, որն աշխարհն այսօր առաջարկում է թատերական եւ կրկեսային արվեստի ոլորտում։ Առջեւում վերջնական փորձերն են եւ պրեմիերան, որն իսկական տոն կդառնա հայ հանդիսատեսի համար՝ ուրախություն պարգեւելով թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Այս նախագիծը ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար, եւ նախադեպը չունի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում», - նշել է նա։ 


Ներկայացման պրեմիերայի օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի։ Այն տեղի կունենա նոր սերնդի շոուի ձեւաչափով՝ համադրելով կրկեսային արվեստը, թատրոնը, պարարվեստը, կենդանի երաժշտությունը, թվային տեխնոլոգիաներն ու տեսողական հատուկ էֆեկտները։ 

Նախագիծն ամբողջությամբ իրականացնում է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ սկսած շենքի կառուցումից մինչեւ այս խոշորածավալ ներկայացման բեմադրումը։

Լուսանկարները՝ «Տաշիր Արենա»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW