Դերասաններ Թոմ Քրուզն ու Անա դե Արմասը հանդիպում են: Նրանց նախ միասին են տեսել Լոնդոնում՝ Oasis խմբի համերգին, ապա՝ փողոցում զբոսնելիս:
Նրանց սիրավեպի մասին խոսակցությունները համացանցում թեժացան դիջեյ Goldie-ի հրապարակած տեսանյութից հետո: Նա նկարել էր, թե ինչպես է հանգստանում ընկերների հետ, իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ 63-ամյա Քրուզն ու 37-ամյա դե Արմասը հայտնվել էին կադրի հետին պլանում՝ միմյանց ձեռքերը բռնած ու երջանիկ տեսքով:
Ավելի վաղ Քրուզին ու դե Արմասին լուսանկարել էին Իսպանիայում հանգստանալիս: Նրանց սիրավեպի մասին առաջին լուրերը հայտնվել են դեռ փետրվարին, երբ նրանք Սուրբ Վալենտինի տոնին Լոնդոնում ընթրել էին ռեստորանում:


×
2,100





