×


Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը պարուհի Դեյզի Ուայթին առաջարկել է դառնալ իր կինը: 

«Հուզմունքով սպասում ենք մեր կյանքի հաջորդ փուլին»,- գրել է Ուայթն ու ցույց տվել, թե ինչպես է Գալստյանը ծնկի իջած ամուսնության առաջարկություն անում: 


Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում բալետի պարողը պատմել է, որ իր սիրելին թեեւ ամերիկուհի է, բայց, ինչպես ինքն է ասում, սրտով ու հոգով հայ է. «Բավական լավ է խոսում հայերեն, սկսել է այստեղ մեքենա վարել, Հայաստանը շատ է սիրում: Առաջին անգամ 15 տարեկան էր, երբ իրար փողոցում տեսել ենք ու մոռացել: Մտերիմ ընկերոջս կնոջ ընկերուհին է: Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ում նրան հանդիպել են ընկերոջս ծնողներն, ու խոսակցությունը հասել է Դեյզիի համար հայ ամուսին գտնելուն, այդ ժամանակ էլ ինձ են առաջարկել: 


Դեյզին դեմ չի եղել ու գրել է ինձ: Սկսել ենք ընկերական շփվել, բայց որոշ ժամանակ անց կապն ընդհատվել է, մինչեւ որ ինքս որոշել եմ բացահայտել նրան: Անձնական կյանքումս խառը շրջան էր, ու թեեւ հեռավորության վրա հարաբերություններն այն ժամանակ անհնար էին թվում, քայլ արեցի: Հասկացանք, որ բնավորությամբ համապատասխանում ենք եւ մեր պատկերացումներն ընդհանուր են»:

Հարցազրույցը կարդացեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW