Դերասան Շանթ Հովհաննիսյանը երբեմն ընտանեկան գեղեցիկ պահերով է կիսվում սոցցանցային իր էջերում: Այս անգամ նրանք իրենց հարազատ Սյունիքի մարզում այցելել են Տաթեւի վանք:
BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում Հովհաննիսյանին խնդրել էինք պատմել նաեւ իր զավակների մասին: Սիրված դերասանը չորս երեխա ունի՝ որդի եւ երեք դուստր: Ավագը տղան է:
«Երբ մեծ տարիքում ես ծնող դառնում, շատ հարցերի ավելի գիտակցաբար ու վախով ես մոտենում, որ հասցնես ուզածդ տալ երեխաներին: Պատասխանատու ես մարդ ձեւավորելու հարցում:
Այսօր երեխաներին դաստիարակելը շատ դժվար է, քանի որ նրանց աշխարհայացքը ձեւավորում են ոչ միայն ծնողներն ու ընտանիքը, այլ նաեւ միջավայրը, գաջեթները: Անընդհատ չես կարող վերահսկել նրանց ժամանակը։
Որքան հնարավոր է՝ ճիշտ գրականությամբ եւ ֆիլմերով ենք ուղղորդում: Սկզբում ստիպողաբար էին կարդում, հիմա՝ սիրով, ինչը լավ արդյունքի կբերի»,- ասել էր նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: