×


«Երանի բոլորը տեսնեի». Սոնա Մաթեւոսյանի եվրոպական արկածները

Կամերային թատրոնի դերասանուհի Սոնա Մաթեւոսյանի ամառային արձակուրդները շարունակվում են: Նախ նա այցելել է Ապենինյան թերակղզի, եղել Հռոմում ու այնտեղից սեր փոխանցել իր հետեւորդներին:

«Ձեզ լիքը սեր, մինչեւ հավաքվեմ ու այս ճամփորդության մյուս գժական տեղերը ցույց տամ: Ձեր կողմից էլ է սեր պետք»,- Հռոմից գրել է նա:

Ապա ուղեւորությունը շարունակել է դեպի Պիրենեյան թեկակղզի՝ իսպանական Ռոնդա քաղաք, որը ցլամարտի հայրենիքն է համարվում:

«Հենց այս քաղաքում է մինչ օրս գործում ցլամարտի ամենամեծ արենան, որը կառուցվել է 1785 թվականին: Աննկարագրելի էմոցիաներ ապրեցի: Մի ցուլ էլ ես եմ է»,- խոստովանել է Մաթեւոսյանը:


View this post on Instagram

A post shared by Sona (@sona_matevosian)



Այս տարի նա նախընտրել է երկար քայլել ու նոր վայրեր բացահայտել. «Ինչքան սիրուն տեղեր կան աշխարհում: Երանի բոլորը տեսնեի»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW