×


Էլեն Սաֆարյանը՝ համալսարանն ավարտելու, եղբոր «պատվերի» եւ շոգն ատելու մասին

Երգչուհի, դերասանուհի Էլեն Սաֆարյանի հետ վայելում ենք ամռան վերջին օրերն ու պատրաստվում նոր նախագծերին: BRAVO.am-ի համար Արսեն Սաֆարյանի դստեր հետ թենիս ենք խաղացել, աջափսանդալ փորձել ու երեկոյան երկար զբոսնել:

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:

- Սիրում եմ, որովհետեւ ամռանն ավելի եմ ոգեշնչվում եւ մոտիվացվում: Էներգիայով լի եմ լինում: Միայն ատում եմ շոգը (ծիծաղում է,-հեղ.):

- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։

- Միակ սովորությունը, երեւի, սառը սուրճ վերցնելն ու երեկոյան երկար զբոսնելն է,  քանի որ ամառային երեկոները Երեւանում շատ ջերմ են:

- Ձեր նախագծերից որն է ամենաամառայինը եղել:

- «Եթե ես կրկին պարեմ»-ը:


- Ձեզ համար ամենաանմոռանալի ու թեժ ամառը: 

- Ամեն ամառ իր արկածներով յուրահատուկ է: Վստահ կարող եմ նշել, որ ամենավառ հիշողություններն ամռանն են ծնվում:

- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:

- Փոքր տարիքում չեմ սիրել ամառը (ծիծաղում է,-հեղ.):

- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:

- Տատիկի տան բակում ընկերուհիների հետ խաղալը եւ զբոսնելը:

- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը: 

- Սովորել եմ լուսանկարչական  ապարատից օգտվել (ծիծաղում է,-հեղ.):

- Ամառային սիրելի ուտելիքները: 

- Աջափսանդալ, սմբուկով կոտլետ, տապակած կանաչ լոբի:


- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:

- Ստացվում է տարբեր ուտեստներ պատրաստել: Ավելի հաճախ փենքեյքեր եմ սիրում պատրաստել՝ հիմնականում եղբորս պատվերով:

- Զովանալու տարբերակներ:

- Իմ սենյակի օդորակիչը, սառը կինդեր սուրճը, զբոսնելն այն սրճարանների կողքով, որոնք ունեն ջրային զովացուցիչ համակարգեր (ծիծաղում է,-հեղ.):

- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:

- Սերիալներից կառանձնացնեմ «Այս ամառ ես դարձա գեղեցիկ»-ը, իսկ ֆիլմերից՝ «Արքայադստեր օրագրերը»:

- Լավագույն գրքերն առման մասին:

- Չունեմ ամռան հետ կապված գրքի ասոցիացիա: Կարող եմ ուղղակի կարդալու համար խորհուրդ տալ «Լռակյաց հիվանդը», որը վերջերս ավարտեցի:

- Գրքային կամ ֆիլմային որ կերպարի հետ կցանկանայիք ուղեւորության մեկնել:

- «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմից Հոլլիի հետ (ծիծաղում է,-հեղ.):

- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:

- Սեւան, Դիլիջան, Գյումրի:


- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:

- Այս ամառ սկսել եմ թենիսի գնալ ու ուղղակի սիրահարվել եմ այդ սպորտաձեւին: Կարծում եմ՝ մարմնի լավ վիճակը պահելու համար կատարյալ տարբերակ է, քանի որ թենիսն ամբողջ մարմինն է մարզում: Իսկ առողջ սովորությունը, երեւի, շատ ջուր խմելն է:

- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:

- Արեւը, ամառային գույներն ու ընկերներիս հետ անցկացրած տաք ժամանակը:

- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:

- Դերասանի աշխատանքն այնքան հետաքրքիր է ինձ համար, որ արձակուրդի կարիք, կարելի է ասել, չեմ զգում, նույնիսկ եթե ինչ-որ պահի ֆիզիկապես եմ հոգնում:

- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:

- Այս ամառը գործնական առումով շատ էր հագեցած, եւ արտերկրում հանգստանալու պլաններ չեն եղել:


- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս ընթացքում:

- Իմ առաջնային նպատակը եղել է այն լիովին վայելել, քանի որ համալսարանում ավարտվեց վերջին ուսումնական տարիս:

- Ինչի՞ բույրն առնել:

- Թարմության:

- Ի՞նչ շոշափել:

- Այս շոգին, երեւի, ոչինչ (ծիծաղում է,-հեղ.):

- Ի՞նչ դիտել:

- Շատ ֆիլմեր:

- Որտե՞ղ լինել:

- Կասկադում, Աբովյան փողոցում:

- Ո՞ւմ գրկել պարտադիր:

- Բոլոր ընկերներին, հարազատ ու թանկ մարդկանց: Ես սիրում եմ շատ գրկել:


- Ի՞նչ սովորել:

- Սովորել ավելի թեթեւ նայել ամեն ինչին:

- Կարդալ:

- Հոգեբանական գրքեր: Ամեն օր մեր անձի վրա աշխատելը միայն օգտակար կարող է լինել:

- Լսել:

- 2000-ականների փոփ երաժշտություն:

- Ի՞նչ չթաքցնել:

- Թանկ մարդկանց նկատմամբ սերը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Սաֆարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW