Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը պատասխանել է իր հետեւորդներին հետաքրքրող հարցերին: Նա ազատ ժամանակ է գտել եւ որոշել շփվել նրանց հետ:
Եվ ինչպես միշտ, հարցերից շատերը վերաբերել են անձնական կյանքին: Նրանից հետաքրքրվել են, թե արդյոք չի ցանկանում ամուսնանալ:
«Ես գիտեմ, որ ինձ անձնական երջանկություն շատ եք ցանկանում: Բայց ես չեմ ուզում ընտանիք կազմել միայն նրա համար, որ կողքիս մարդ լինի: Ընտանիքը սեր է, ջերմություն, մտերմություն, որը չեն կարող կեղծել: Շատերը միասին են, բայց միասին չեն: Չունեն սեր ու հոգեւոր կապ չեն կիսում: Իսկ ինձ համար առաջնայինը հենց այդ կապն է: Ի վերջո, ընտանիքը պատերի մեջ չի ծնվում: Ուզում եմ, որ նա երջանիկ լինի ինձ հետ, ես էլ կողակցիս երջանկացնելու պատասխանատվություն ունենամ: Կարեւոր է, որ տղամարդը եւս երջանիկ լինի. այդ մասին մեկ-մեկ մոռանում ենք ու եսասեր դառնում»,- գրել է նա:
Ալեքսանյանն ընդգծել է, որ ներկայով ապրող մարդ է, ու ամեն ինչ կլինի ճիշտ ժամանակին: Նա նաեւ ավելացրել է, որ հիմա բավական հագեցած աշխատանքային շրջան է իր կյանքում:


×
5,423





