×


Եվա Բաղդասարյանն ամուսնության 3-ամյակը նշել է Պունտա Կանայում

Դերասանուհի Եվա Բաղդասարյանի եւ Էդգար Գրիգորյանի ընտանիքը 3 տարեկան է: Նա այդ մասին գրել է Ինստագրամում եւ ամուսնու հետ լուսանկարներ հրապարակել Դոմինիկյան Հանրապետությունում ունեցած հանգստից եւ իրենց համատեղ կյանքից:

«Լրացավ մեր սիրո ու ճանապարհի 3 տարին: 3 տարի միասին՝ լի ժպիտներով, հիշողություններով ու մեկնարկներով։ Սերն ավելի ուժեղ է դառնում, երջանկությունն՝ ավելի խորը։ Ահա մեր պատմության երրորդ գլուխը, եւ ամենագեղեցիկ էջերը դեռ առջեւում են»,- նշել է փոքրիկի սպասող դերասանուհին:


Բաղդասարյանը այս տարվա ապրիլին է հայտնել, որ գեղեցիկ կարգավիճակում է: «1+1=3: Մենք սպասում ենք քեզ»,-գրել էր նա: 


Նախորդ տարվա ապրիլին՝ պսակադրությունից երկու տարի անց, Եվա Բաղդասարյանն ու սիրելին իրենց ամուսնությունն օրինականացրել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում:

Կարդալ ավելին

Quality Sign BW