×


«Արի մի կյանք խելագարվենք իրարով». Սոֆի Դեւոյանի եւ Կիմ Առաքելյանի տեսանյութը Բալիից

Սոֆի Դեւոյան կրտսերի եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանի հարսանիքն ամռան ամենաքննարկված իրադարձություններից մեկն էր: Զույգն արդեն մեկ ամիս է՝ ապրում է մեկ հարկի տակ, եւ այդ առիթով պարուհին Բալիում անցկացրած մեղրամսից տեսանյութ է հրապարակել ու ռոմանտիկ գրառում է կատարել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sofi Devoyan (@sofi_devoyan_)



«1 ամիս ու դեռ անսահմանություն առջեւում: Դու արդեն սովորել ես իմ բոլոր գույները, ես՝ քո հանգիստ ու լուռ ժպիտները: Մեկ ամիս առաջ ես «այո» ասացի, բայց իրականում ասել էի. «Արի մի կյանք խելագարվենք իրարով»: Իսկ դու ամեն օր ապացուցում ես, թե ինչքան ճիշտ որոշում եմ կայացրել: Դու իմ ապահով տեղն ես։ Իմ տունը, նույնիսկ երբ տնից դուրս ենք»,- ամուսնուն այսպիսի խոստովանություն է արել Դեւոյանը:

Նա խոստովանել է, որ աշխարհի բոլոր հույզերն ուզում է ապրել միայն ամուսնու հետ:

Կարդալ ավելին

Quality Sign BW