×


«Թարս թզուկը», «Մատնաչափիկը», «Կենդանագնացք» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք սեպտեմբերի 13-ից 19-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՓԱՌԱՏՈՆ

Ընտանեկան փառատոն

«Երազ» այգում կանցկացվի Kids & Family Fest 2025-ը: Նախատեսված են զարգացնող խաղեր, սեմինարներ եւ դասընթացներ, զվարճալի խաղեր, ներկայացում եւ այլն:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12։00 - 21:00 

Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 1/8
Մանրամասներն՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «Երազ Այգի»-


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

«Աշնանային մոգություն» 

«Ծիածան» զարգացման կենտրոնը հրավիրում է ծնողներին եւ 3-ից 10 տարեկան երեխաներին «Աշնանային մոգություն» ընտանեկան միջոցառմանը, որի ընթացքում մասնակիցները միասին կստեղծագործեն տարբեր նյութերով, կխաղան լույսի եւ ստվերի հետ, կհորինեն երաժշտություն։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00 - 17:30

Մասնակցության արժեքը՝1 ծնող, 1 երեխա՝ 7000 դրամ, 1 ծնող, 2 երեխա՝ 10 000 դրամ:
Գրանցվել՝ 043530171, 010530171 հեռախոսահամարներով:
Մանրամասները՝ այս հղումով:

ԱՐՇԱՎՆԵՐ

Շխմուրադի վանք

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաների հետ ուղեւորվելու է Տավուշի մարզի Շխմուրադի վանք, որը գտնվում է Վարագաջուր գետի ձախ ափին՝ անտառի խորքում։ Շխմուրադի վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում:

Սեպտեմբերի 14-ին, ժամը 07։00-ին

Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝  այս հղումով:

Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»


ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ

«Ալատոնե» մանկապատանեկան մրցույթ-փառատոն

Փառատոնի հանդիսավոր բացման արարողության ընթացքում ելույթ կունենան տարբեր երկրներից հրավիրված երաժիշտներ:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին

Առնո Բաբաջանյան համերգասրահ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 2
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Ինչպես ծաղկեց գազարը»

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին

Խաղարան
Տարիք՝ 3+
Հասցե՝ Արգիշտի 1/1, Երեւանի պատմության թանգարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Տոմսերն ամրագրել նախապես՝ նամակով կամ զանգահարելով 093602022 հեռախոսահամարով:

«Մատնաչափիկը»  

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն


«Տանիքի Կառլսոնը»

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին

Թատրոն տանիքում
Տարիք՝ 2+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Հեքիաթներ հեռախոսով»

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Անխելք մարդը»

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Բարեկենդանի հետքերով»  

Սեպտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին

Բեմել 
Տարիք՝ 3+
Հասցե՝ Բյուրականի Հանդ Art այգի
Տոմսերի արժեքը՝ 5000-7000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Բեմել


«Թարս թզուկը»

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-10
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Տոմսերն ամրագրել այս հղումով կամ զանգահարել՝ 098 54 69 66
հեռախոսահամարին:

«Դավիթը եւ կախարդական մատյանը»

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին

Հայաստանի երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Թզուկ-Մզուկը»

Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին եւ 17:00-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԿԻՆՈ

«Կենդանագնացք»

Ընթացող գնացքի մեջ հայտնված ընտանի կենդանիները ցանկանում են խափանել գորշուկ Հանսի նպատակները։ Նրանք ընկել են պատանդ ու հույսները կարող են դնել միայն իրենց ջրարջ ընկերոջ վրա, ով խորամանկ է եւ պատրաստ ամեն ինչի, որպեսզի փրկի իրենց։

Տարիք՝ 6+

Գնել տոմս՝ այս հղումով կամ այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW