×


Նոր iPhone 17 շարքի և հեղափոխական iPhone Air-ի նախնական պատվերներն արդեն հասանելի են

Սեպտեմբերի 9-ին Կուպերտինոյում Apple-ն անցկացրեց իր ավանդական շնորհանդեսը: Ընկերությունը ներկայացրեց գլխավոր թարմացումները՝ նոր iPhone-ներ, Apple Watch եւ AirPods՝ աղմուկը լավագույնս չեզոքացնող ականջակալներ:

Հայաստանի համար միջոցառումն արդիական է. նախնական պատվերները սկսվում են այսօր՝ սեպտեմբերի 19-ին: Սարքերը վաճառքի կհանվեն արդեն սեպտեմբերի 26-ին՝ Apple-ի լիազորված գործընկերների՝ iSpace, Mobile Centre, Vega, Ucom, ZigZag, Team Telecom, iStore, VLV եւ Viva խանութ-սրահներում: iPhone Air-ը եւ iPhone 17 Pro-ն կարելի է ձեռք բերել 12 ամսով առանց տոկոսադրույքի՝ Ինկեոբանկից:  

Անցնենք արդեն  նոր արտադրանքին. յուրաքանչյուր սարք զգալիորեն թարմացվել է: Սկսենք iPhone Air-ից՝ երբեւէ ստեղծված ամենաթեթեւ եւ ամենանուրբ iPhone-ից:

iPhone Air. թեթեւություն եւ նոր հնարավորություններ

iPhone Air-ը երբեւէ ստեղծված ամենանուրբ եւ ամենաթեթեւ iPhone-ն է: Հեռախոսի 6.7 դյույմանոց էկրանը՝ նեղ շրջանակով, հարմար է ֆիլմեր դիտելու, խաղերի եւ զրուցելու համար: Մարտկոցի աշխատանքը բավականացնում է ողջ օրվա ընթացքում. մինչեւ իսկ  27 ժամ տեսանյութեր դիտելու հնարավորություն ունի:


Աշխատանքի որակի համար պատասխանատու է A19 Pro չիպն՝ իր նոր Adaptive Power Mode-ով, որն ավտոմատ կերպով կարգավորում է էներգիայի սպառումը: 

48 ՄՊ տեսախցիկն ունի 2x խոշորացնելու եւ կրկնակի տեսագրման հնարավորություն. կարելի է միաժամանակ տեսագրել ե՛ւ հիմնական, ե՛ւ առջեւի տեսախցիկներից, ինչը կգնահատեն հատկապես բլոգերներն ու «սթորիների» սիրահարները: 



Գլխավոր թարմացումը SIM քարտից հրաժարումն է: iPhone Air-ն աշխատում է բացառապես eSIM-ով, եւ Հայաստանում այս տեխնոլոգիան արդեն իսկ ողջունում են Ucom, Viva եւ Telecom Armenia ընկերությունները: Այն հարմար է, անվտանգ եւ էկոլոգիապես մաքուր: Միեւնույն ժամանակ օգտատիրոջ տվյալները հուսալիորեն պաշտպանված են՝ սմարթֆոնում ներդրված eSIM-ը չի կարող կորել կամ վնասվել, եւ դրա անվտանգությունն ապահովում են սարքի համակարգային մեխանիզմները: 

Առավելություններից մեկն է նաեւ դրա էկոլոգիապես մաքուր լինելը. պլաստիկ քարտերի վերացումը նպաստում է թափոնների կրճատմանը։

Այսօր eSIM-ն այլեւս տեխնոլոգիական միտում չէ. աշխարհում ավելի ու ավելի շատ օգտատերեր են անցնում այս ձեւաչափին։ Անկախ ձեր ընտրած բջջային օպերատորից, eSIM-ին անցումը պարզ է եւ արագ, եւ բջջային կապի օգտագործումը դարձնում է ավելի հարմար։

iPhone Air-ը ներկայացված է մի քանի գույնով՝ բաց ոսկեգույն (Light Gold), ամպային սպիտակ (Cloud White), տիեզերական սեւ (Space Black) եւ նոր պաստելային երանգ՝ երկնագույն (Sky Blue), որը ստեղծվել է հատուկ այս մոդելի համար։


iPhone 17 Pro. հզորություն եւ տեխնոլոգիա

Հիմա անցնենք առաջատար iPhone-ին։ iPhone 17 Pro-ն ունի 6.3 դյույմանոց, իսկ Pro Max-ը՝ 6.9 դյույմանոց էկրան։ Կորպուսը պատրաստված է վերամշակված ալյումինից, ինչն այն դարձնում է թեթեւ, դիմացկուն եւ պրեմիում տեսք ունեցող։ 


Նոր Ceramic Shield 2 վահանակները դարձել են ավելի դիմացկուն քերծվածքների նկատմամբ, իսկ էկրանն այժմ առանձնանում է ռեկորդային պայծառությամբ՝ պատկերը պարզ է մնում նույնիսկ արեւի տակ: 

Հզորությունն ապահովվում է արհեստական բանականությամբ հագեցած A19 Pro չիպն ու 12 ԳԲ հիշողությունը, իսկ բարելավված հովացման համակարգն ապահովում է կայունություն նույնիսկ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում: Pro Max-ը ապահովում է մինչեւ 39 ժամ տեսանյութի դիտում, իսկ արագ լիցքավորման շնորհիվ կարելի է մարտկոցի 50%-ն ընդամենը 20 րոպեում լիցքավորել։

Տեսախցիկները նույնպես բարձրացել են նոր մակարդակի՝ երեք 48 մեգապիքսելանոց սենսորները եւ 8x մեծացման հնարավորությամբ օբյեկտիվը հնարավորություն են տալիս նկարահանել Dolby Vision HDR եւ 4K120 որակով.  որակ, որը կարելի է համեմատել ֆիլմարտադրության հետ: 


Շարքը հասանելի է երեք գույնով՝ արծաթագույն (Silver), խոր կապույտ (Deep Blue) եւ տիեզերական նարնջագույն (Cosmic Orange): 


Airpods Pro 3. այժմ՝ սրտի ռիթմի չափումներով

iPhone-ներից բացի, Apple-ը թարմացրել է իր ականջակալները: AirPods Pro 3-ն առանձնանում է աղմուկի ավելի արդյունավետ չեզոքացման ունակությամբ. թարմացված միկրոֆոններն ու ձայնի մշակման համակարգերը կրկնակի արգելափակում են դրսի աղմուկը: Անհրաժեշտության դեպքում ականջակալներն անցնում են այնպիսի ռեժիմի, որը պահպանում է երաժշտության պարզությունը՝ միաժամանակ թույլ տալով  հստակ լսել շրջապատի ձայները:


AirPods Pro 3-ը նաեւ ունի սրտի զարկերի սենսոր եւ ներդրված Fitness հավելված,  ինչը թույլ է տալիս հետեւել մինչեւ 50 տեսակի մարզումների։ Մարտկոցի աշխատանքի տեւողությունը մեծացվել է մինչեւ 8 ժամ, իսկ IP57 պաշտպանությունը դրանք անբարենպաստ եղանակային պայմանների պարագայում պատրաստ են են դարձնում։


Apple Watch. առողջություն եւ դիմացկունություն

Apple-ը թարմացրել է իր ժամացույցների շարքը: Series 11-ն այժմ վերլուծում է քունը նոր Sleep Score ֆունկցիայի միջոցով: Ժամացույցն այժմ ավելի բարակ է, մարտկոցն աշխատում է մինչեւ 24 ժամ եւ ապահովում է ավելի կայուն կապ եւ ծածկույթ:


SE 3-ը մատչելի տարբերակ է՝ Always-On էկրանով, պաշտպանիչ ապակիով եւ նոր սենսորներով։ Դրանք հետեւում են ջերմաստիճանին եւ հնարավոր քնին, իսկ 15 րոպեանոց արագ լիցքավորումը ավելացնում է մինչեւ 8 ժամ մարտկոցի աշխատանքի տեւողություն։

Ultra 3-ը մոդել է էքստրեմալ պայմանների համար. մինչեւ 72 ժամ մարտկոցի աշխատանք էներգախնայողության ռեժիմում, 5G աջակցություն եւ արբանյակային կապ, ինչը թույլ է տալիս մնալ կապի մեջ նույնիսկ ռադիոծածկույթից դուրս։ Էկրանը մեծացվել է, բայց բարակ շրջանակները պահպանել են կոկիկ դիզայնը։


Apple-ը ցույց է տվել, որ 2025 թվականը մեծ փոփոխությունների տարի է լինելու. iPhone Air-ից մինչեւ Ultra 3, յուրաքանչյուր սարք ունի իր առանձնահատկությունները։ Հիշեցնենք, որ նոր սարքերի վաճառքը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 26-ին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW