Նախորդ տարի մայիսին BRAVO.am-ը պատմել է, որ դերասանուհի Աիդա Կարապետյանն ընտրյալ ունի։ Աիդան եւ սիրելին՝ Արամ Խանսանամյանը պատրաստվում են իրենց հարսանիքին։ Օրերս դերասանուհին նախահարսանեկան խնջույք է ունեցել եւ ընկերուհիների հետ նշել օրը հունական մոտիվներով։
View this post on Instagram
«Սիրունագույն օրս, որը խիստ տարբերվում է բոլոր նախահարսանեկան հավաքույթներից։ Բայց այն իմն է, իմ մասին է, ու դա ինձ լիովին բավական է։
Շնորհակալ եմ բոլորիդ, որ կազմակերպեցիք այս գեղեցիկ օրը»,- նախահարսանեկան խնջույքի տեսանյութերից մեկն այսպես է մեկնաբանել Աիդան եւ շարունակել․ «Բոլոր կանոններից ու կարծրատիպերից դուրս… Իմ օրը պարզապես չէր կարող այլ կերպ անցնել, երբ ամեն բջիջով զգում եմ հունական ելևեջներն ու տրամադրությունը»։
View this post on Instagram
Մոտ օրերս սպասենք զույգի հարսանիքին։
BRAVO.am
Լուսանկարներն ու տեսանյութերը Աիդայի ինստագրամյան էջից


×
230






