Դերասանուհի եւ հաղորդավար Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում կրկնակի ուրախալի առիթ է եղել։ Նրա կրտսեր դուստրը՝ Աննան, նշել է 22-ամյակը։ Նույն օրը նաեւ նրա նշանադրություն է տեղի ունեցել։
«Անուլս, շնորհավոր ծնունդդ, բալես, երջանկություն քեզ։ Ավելի եմ քեզ սիրելու, միշտ կողքիդ եմ լինելու,- գրել է Կիրակոսյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհին նաեւ կիսվել է ապրումներով. «Այնքան եմ լացել հուզմունքից: Արդեն 22 տարեկան իմ աղջիկ ու հենց այս օրդ դարձավ էլ ավելի կարեւոր ու հիշարժան։ Երջանկություն ձեզ, բալես։ Ուրախ եմ , որ գտել ես երջանկությունդ»։
Աննայի ավագ քույրը՝ Լաուրան, արդեն երկու որդի ունի։ Կիրակոսյանի եւ ամուսնու՝ Արտակ Սարգսյանի, կրտսեր երկու երեխան նույնպես տղա են:


×
15,407





