Իննա Խոջամիրյանն այսօր նշում է 30-րդ տարեդարձը: Նա շնորհավորանքներ է ստացել նաեւ նոր գործընկերներից. դերասանուհին Միկա Ղափլանյանի եւ Հայկ Պետրոսյանի հետ միացել է «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարական կազմին եւ առավոտյան բարի լույս կմաղթի հեռուստադիտողին:
Անի Խաչիկյանն է դուրս եկել նախագծից. «Մեկնարկեց «Առավոտ լուսո»-ի նոր՝ աշնանային եթերաշրջանը, այս անգամ՝ առանց ինձ, բայց նոր լուսավոր դեմքերով: Շնորհավոր իմ սիրելի ողջ թիմին ու անխափան եթեր»,- գրել է դերասանուհին:
Վերադառնալով այսօրվա հոբելյարին՝ հիշեցնենք, որ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին իր մասին շատ բացահայտումներ էր արել:
«Սիրո կարիք միշտ ունեմ, հակառակ դեպքում իմ ծաղիկը չի ծաղկի: Փոքրիկ Իննայի մեջ միշտ սեր կա, եւ չեմ կարող նրա ցանկությունները հաշվի չառնել: Դեպրեսիայի շրջանում հասկացա, որ առաջին հերթին պետք է իմ մեջ ապրող երեխայի ցանկությունները տեսնեմ, որոնք ժամանակին չեմ իրականացրել, բայց հիմա պարտավոր եմ: Իսկ այդ փոքրիկն ամենաշատն ուզում է, որ իրեն սիրեն, ու հավատա դրան, որովհետեւ իր մեծագույն խնդիրն է»,- ասել էր Խոջամիրյանը:
Իննայի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:


×
3,310






