×


Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը եւ «ՍՊՍ Սիգարոն»-ի եւ Newline Brands Global-ի սեփականատեր Արﬔն Պողոսյանը

Jardins d’Arménie-ն մուտք գործեց Եվրոպա. առաջին համտեսողներից Մոնակոյի իշխանն էր

Jardins d’Arménie ռոյալ բրենդին հանդիսավոր երեկոյով նշել է իր մուտքը համաշխարհային շուկա: Սեպտեմբերի 13-ին Մոնտե Կառլոյի շքեղ Hermitage հյուրանոցում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Խաչատրյանը եւ բարձրաստիճան այլ հյուրեր։ Մոնակոյի սրտում՝ հանրահայտ Belle Epoque սրահում, 100-ից ավելի հյուրերը վայելեցին հայկական երաժշտությունը, ազգային պարերը, ինչպես նաեւ հայ նկարիչների եւ քանդակագործների աշխատանքների ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Galerie Angelina-ի ու Հայաստանի նկարիչների ﬕության աջակցությամբ։


Երեկոյի առանցքային հատվածն էր Jardins d’Arménie ռոյալ բրենդիի համտեսը, որը վարեց Monte-Carlo SBM-ի նախկին գլխավոր սոﬔլյե Բրունո Սկավոն։ Նա ուղղորդեց հյուրերին խﬕչքի հարուստ բույրերի եւ հաﬔրի բացահայտման ընթացքում։ Սա Jardins d’Arménie ռոյալ բրենդիի պաշտոնական դեբյուտն էր Եվրոպայում եւ հերթական քայլը՝ վարպետությունն ու ժամանակակից նորարարությունը ﬕավորող բրենդիի նոր կատեգորիան աշխարհին ներկայացնելու գործում։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Bravo.am (@bravoamofficial)



Գաղափարային հիﬓադիր

Այս աﬔնի ակունքներում Սիմոն Պողոսյանն է՝ «ՍՊՍ Սիգարոն» եւ Newline Brands Global ընկերությունների հիﬓադիրը։ Ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը նվիրել է բացառիկ լյուքս դասի ապրանքների արտադրությանը, որի շարժիչ ուժն են եղել բացառիկ արհեստավարժությունը, նորարարությունն ու անզիջում գերազանցության ձգտումը։ Այսօր առաջնորդության ղեկն անցել է Սիմոն Պողոսյանի որդուն՝ Արﬔն Պողոսյանին, որը 27 տարեկանում գլոբալ բիզնես առաջնորդների նոր սերունդն է ներկայացնում։


«Jardins d’Arménie-ն ﬔր պատմության, արվեստի եւ ﬔր սեփական նորարարության արտացոլուﬓ է։ Աﬔն կուﬕ ﬔջ պարփակված են ﬔր հողի ուժը, ﬔր արհեստագործության բարձունքները եւ դարավոր ավանդույթները։ Ներկայացնել այն Մոնակոյում, նորին ﬔծություն Ալբերտ II-ի ներկայությամբ, շատ հզոր խորհուրդ է՝ կիսելու հայկական գերազանցությունը Եվրոպայի հետ», - ասել է «ՍՊՍ Սիգարոն»-ի եւ Newline Brands Global-ի սեփականատեր Արﬔն Պողոսյանը։

Բացառիկ խﬕչք

Jardins d’Arménie-ն ներկայացնում է բրենդիի բացարձակ նոր կատեգորիա՝ ռոյալ բրենդի։ Այս խﬕչքը պատրաստում են լավագույն հայ վարպետները՝ Հայաստանի երեք տարբեր մարզերում աճող ոսկեհատ խաղողից։ Նրանք ﬕավորել են ժամանակի ընթացքում փորձված բրենդիի պատրաստման ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։ Առանձնահատուկ է նաեւ Jardins d’Arménie-ի հնեցման պրոցեսը։ Այն սկսվում է կաղնու տակառներում, որոնք խﬕչքին տալիս են հարուստ համային հիմք՝ շոկոլադի եւ վանիլի նոտաներով։ Հաջորդ քայլը, որը հատուկ է ﬕայն այս բրենդիին, ծիրանի ծառից պատրաստված տակառներում հնեցուﬓ է։ Այն բույրին ու հաﬕն ավելացնում է մրգային շերտեր եւ նուրբ ընդեղենի երանգ։ Այնուհետ բրենդին վերադառնում է կաղնու տակառ՝ իր վերջնական համը ստանալու։ Այս գործընթացը ռոյալ բրենդիին նրբագեղություն, բացառիկ հարուստ բույր եւ արտակարգ երկար հետհամ է ապահովում։


Նորարարական լուծուﬓեր կիրառվել են նաեւ փաթեթավորման հարցում։ Նախ, շշի համար մշակվել է հատուկ հերﬔտիկ փական, որը կառուցված է երկու ﬕացվող մասից։ Պատենտի հաստատմանը սպասող այս հայտնագործությունը պաշտպանում է խﬕչքի հարուստ հաﬓ ու բույրը շշալցվելուց հետո։ Յուրաքանչյուր շշի հետ փաթեթի ﬔջ ներառվում են նաեւ համտեսի բաժակներ, որոնք ստեղծված են նախնական համտեսի հնարավորություն տալու եւ ողջ փորձառությունը հարստացնելու համար։

«Jardins d’Arménie-ն շատ ավելին է, քան խﬕչք. դա մշակութային ժառանգություն է եւ գիտելիք, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Այս համտեսն ուղղորդելն ինձ համար ﬔծ պատիվ է»,- նշել է փորձառու սոﬔլյե եւ Vins & Gastronomie պարբերականի հեղինակ Բրունո Սկավոն: 

Jardins d’Arménie-ի մասին

Jardins d’Arménie-ն աշխարհի առաջին ռոյալ բրենդին է՝ խﬕչքի նոր լյուքս կատեգորիա, որը ծնվել է Հայաստանում եւ նվիրված է կատարելության եւ հատուկ բացահայտուﬓերի սիրահարներին։ Այն ﬕավորում է դարերի ժառանգությունը, նորարարությունը եւ ժամանակակից նրբագեղությունը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW