33-ամյա Սելենա Գոմեսն ու նրա 37-ամյա սիրելին՝ Բենի Բլանկոն, սեպտեմբերի 27-ին ամուսնացել են: Ուրախալի լուրը հայտնել է երգչուհին՝ լուսանկարներ հրապարակելով: Կադրերի հեղինակը Պետրա Քոլինզն է: Հրապարակումն Ինստագրամում արդեն 21 միլիոնից ավելի հավանում ունի:
Բլանկոն եւս նոր լուսանկարներով է կիսվել ու խոստովանել է, որ ամուսնացել է իսկական դիսնեյյան արքայադստեր հետ:
Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, զույգն ամուսնական մատանիներով փոխանակվել է Սանտա Բարբարայում գտնվող կալվածքներից մեկում: Արարողությանը 170 հյուր է մասնակցել: Նրանց թվում են եղել Թեյլոր Սվիֆթը, Էդ Շիրանը, Փերիս Հիլթոնը, Մարտին Շորթը, Սթիվ Մարտինն ու այլ հայտնիներ:
Գոմեսը Ralph Lauren-ի ատլասե զգեստ է ընտրել, իսկ Բլանկոն՝ նույն ապրանքանիշի սմոքինգ:
Գոմեսն ու Բլանկոն միասին են 2023 թվականից, նշանադրվել են 2024-ի դեկտեմբերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: