Դերասաններ Սարգիս Շողունցը եւ Հասմիկ Գեւորգյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Ամուսիններն անսահման երջանիկ են: Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհին հղիության հինգերորդ ամսում է։ Նրա հետ զրուցել ենք կյանքի այս գեղեցիկ փուլի մասին։
«Այս ամիսների ընթացքում ես եւ ճուտս բեմում ենք եղել: Նույնիսկ առաջին եռամսյակում օրական 4 անգամ խաղացել եմ մանկական ներկայացումում։ Դեռ երկու ամիս էլ միասին բեմում կլինենք»,- ասել է Հասմիկը։
Դերասանուհին BRAVO.am-ին տրամադրել է շատ անձնական հոլովակ, թե ինչպես է ամուսնուն հայտնում հղիության լուրը:
«Երբ իմացա, նոյեմբերի 10-ն էր: Միշտ կհիշեմ այդ օրը։ Հուզվեցի, լացեցի։ Այդ պահից անբացատրելի զգացողություններ արթնացան իմ մեջ: Չեմ ասի՝ մամայական, բայց աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել։ Իմանալուց հետո անմիջապես վազել եմ խանութ, գնել եմ մանկական իրեր, որ հենց ամուսինս տուն գա, հայտնեմ լուրը։ Շատ էմոցիոնալ զույգ ենք. մեզ ճանաչողները կփաստեն, բայց այս լուրը շատ փոխեց մեզ՝ ես դարձա գերզգացմունքային, ինքն՝ ավելի սթափ, ավելի հասուն։ Մեր ճուտոն մեզ շատ փոխեց: Երեւի, դրա համար էլ Աստված իրեն մեզ ուղարկեց, որ փոխվենք, մեծանանք»,- նշել է ապագա մայրիկը:
Ասում է՝ սեռի մասին չեն մտածել․ «Երկու պարագայում էլ, բնականաբար, ուրախ կլինեինք։ Նա տղա է ու կլինի մեր Ռոբերտ Շողունցը»։
Հասմիկը հղիությամբ պայմանավորված յուրօրինակ ցանկություններ չի ունենում, բայց տանջում է ամուսնուն. «Ինչ-որ բաներ չեմ ուզում, բայց ներսի կարգավորման փուլում եմ, ու դա ազդում է ամուսնուս եւ մտերիմներիս վրա։ Շնորհակալ եմ Սարգսին, որ դիմանում է մեզ, օգնում։ Իր նման քիչ ամուսիններ կան, որ այդքան աջակցում են կնոջը։ Իսկ ես շատ եմ ուզում ուշադրություն, սեր. շատ բզիկներ ունեմ։ Նրան անսահման սիրում եմ: Վստահ եմ, որ աշխարհի ամենալավ ամուսինը նաեւ աշխարհի ամենալավ պապան է լինելու»։
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Khachatryan photo-ի


×
375





