Երգիչ Սեւակ Ամրոյանն ընտանեկան գեղեցիկ լուսանկարով շնորհավորել է կնոջ՝ Քրիստինայի տարեդարձը:
«Շնորհակալ եմ, որ հենց ինձ ես ընտրել: Ծնունդդ շնորհավոր»,- գրել է նա:
Սեւակը եւ Քրիստինան ամուսնացել են 2021 թվականի դեկտեմբերին՝ Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: 2024 թվականի մարտին ծնվել է նրանց առաջնեկը, իսկ 2025-ի ավարտին՝ երկրորդ երեխան:
«Նոր տարվա հրաշքը մեր ընտանիքում՝ 30.12.2025»,- գրել էր երգիչը։
Փետրվարին էլ նա ընտանեկան լուսանկարներով էր կիսվել Լոս Անջելեսից:


×
1,314





