×


«Սիրո վեց կանգառ» Դիանա Մալենկոյի, Լիդիա Գրիգորյանի, Էմմա Մկրտչյանի եւ մյուսների հետ

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Մայրության եւ գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին, կանանց նվիրված ներկայացման պրեմիերա է լինելու:

«Սիրո վեց կանգառ»-ը կփորձի տալ՝ ի՞նչ են մտածում կանայք, ինչպե՞ս են մտածում կանայք, ի՞նչ է պետք կնոջը հարցերի պատասխանները: 

Կենդանի հնչողությամբ համերգ-ներկայացման գլխավոր դերերում են Լիդիա Գրիգորյանը, Լուսինե Վարդանյանը, Լիդա Լեւոնյանը, Արմենուհի Հակոբյանը, Դիանա Մալենկոն ու Էմմա Մկրտչյանը:



Նախագծի հեղինակը Գուրգեն Ծատուրյանն է, ռեժիսորը՝ Գրիգոր Խաչատրյանը, դաշնակահարը՝ Գայանե Արզումանյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW