×


«Լեոյի օրագիրը»․ Rien-à-Porter-ն Երեւան քաղաքին նվիրում է աուդիո իմերսիվ պերֆորմանս իր բացման առթիվ

Rien-à-Porter համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտը Երեւանի համար յուրահատուկ նվեր է պատրաստել։ Ամբողջ հոկտեմբեր մայրաքաղաքում հնարավոր կլինի վայելել Leo's Diary («Լեոյի օրագիրը») աուդիո իմերսիվ պերֆորմանսը։ Այն իր բնույթով բոլորովին յուրահատուկ երեւույթ է։ Պերֆորմանսի միջոցով այցելուն ականջակալներով Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող շքեղ տանիքից յուրահատուկ «ճամփորդություն» կկատարի դեպի Պուշկին 35 հասցե՝ Rien-à-Porter-ի ֆիզիկական տարածք՝ ամբողջ ճանապարհին հետաքրքիր մեկնաբանություններով բացահայտելով Երեւանի գողտրիկ անկյուններն ու գաղտնիքները, քաղաքի պատմությունն ու յուրահատուկ գեղեցկությունը։ Ճամփորդությունը կուղեկցվի Երեւանի եւ քաղաքում զբոսնող մարդկանց նկատմամբ յուրահատուկ սիրո խոստովանությամբ՝ լի ինքնատիպ պահերով ու տարբերվող ակնթարթներով։ 

«Այս աուդիո իմերսիվ պերֆորմանսով մենք ազդարարում ենք Rien-à-Porter լայֆսթայլ կոնցեպտի պաշտոնական բացումը։ Սա, իսկապես, ոչ ստանդարտ ձեւաչափ է եւ Հայաստանում առաջիններից է հանդես գալիս քաղաքին ուղղված յուրահատուկ նախաձեռնությամբ։ Վստահ ենք՝ այն անտարբեր չի թողնի հանրությանը»,- նշում է Rien-à-Porter-ի PR եւ հատուկ նախագծերի ղեկավար Իննա Հովհաննիսյանը։ 

Ամբողջ պատումն իրականացնում է Լեո անունով ընձառյուծը՝ Rien-à-Porter-ի խորհրդանիշը։ Նա յուրահատուկ ճամփորդության ողջ ընթացքում այցելուի հետ է եւ իր մեկնաբանություններով այս փորձառությունը դարձնում է էլ ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ՝ թույլ տալով Երեւանի կենտրոնը վերաբացահայտել բոլորովին նոր անկյունից։ 

Rien-à-Porter-ն համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտ է, որտեղ միավորվում են նորաձեւությունը, մշակույթն ու ամենօրյա ծեսերը: Ծնված լինելով Հայաստանում, բայց ունենալով փարիզյան ոգի՝ այն ներկայացնում է գլոբալ ոճն ու տեղական ժառանգությունը: Լայֆսթայլ կոնցեպտի առաքելությունն է կապել մարդկանց տեղական շքեղության հետ՝ պահպանելով գլոբալ ոգին, անկախ նրանից՝ որտեղ են նրանք գտնվում։ 

Rien-à-Porter-ն Հայաստանում ներկայացված է ֆիզիկական տարածքով։ Միջազգային եւ տեղի դիզայներների կողմից ընտրված հավաքածուներից մինչեւ հատուկ սուրճ, նրբաճաշակ աղանդեր եւ գեղեցկության ծառայություններ՝ յուրաքանչյուր անկյուն արտացոլում է ընկերության նվիրվածությունն արհեստավարժությանը, մտածված դիզայնին եւ զգայական փորձառություններին: Պուշկին 35-ը կենսունակ վայր է լավ ապրելու արվեստի բացահայտման, կապերի եւ կյանքը վայելելու համար։ Բացի այդ, այն ունի իր առցանց հարթակը՝ նպատակ ունենալով դառնալ տեղական շքեղության հզոր հարթակ ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա։ 

Rien-à-Porter-ն աշխատելու է ոչ միայն միջազգային հեղինակավոր անունների հետ, որոնց թվում են Jean Paul Gaultier-ը, Rabanne-ն, Magda Butrym-ը,, MIISTA-ն, Paris Texas-ը, այլեւ տարբեր երկրների լավագույն դիզայներների։ Բրենդի կարգախոսն է՝ «Local is the new luxury»։ Եվ այս կարգախոսով այն ամբողջությամբ վերափոխելու է իրականությունը։ 

«Լեոյի օրագիրը» պերֆորմանսը վայելելու համար հարկավոր է գրանցվել հետեւյալ հղումով՝ https://events.rien-a-porter.com/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW