Նյու Յորքում երեկ հավաքվել էին տասնյակից ավելի սուպերմոդելներ եւ համաշխարհային աստղեր, որպեսզի ցույց տան Victoria's Secret ապրանքանիշի ներքնազգեստների նոր հավաքածուն:
Այս տարվա ցուցադրության կարեւոր դեմքերից մեկը 34-ամյա մոդել Ժասմին Տուքսն էր, որը երեխայի է սպասում: Նա շոուն ավելի գեղեցիկ է դարձրել՝ ցուցադրելով հղի կնոջ մարմնի յուրահատկությունը:
Տարիներ շարունակ Victoria's Secret-ի նորաձեւության ցուցադրությանը մասնակցում էին բացառապես նիհար մոդելներ: Վերջերս ապրանքանիշը փոխել է իր մոտեցումն ու սկսել հարմարվել մարմնի տարբեր չափսերի: Եվ այս տարի պոդիում են բարձրացել ավելի փարթամ կազմվածքով ու ցածրահասակ մոդելներ:
Պոդիումով, ավանդույթի համաձայն, քայլել են նաեւ Իրինա Շեյքը, Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդիս Սուեյնփոլը, Բելլա եւ Ջիջի Հադիդները, Լիլա Մոսսը, Բարբարա Պալվինը, Էմիլի Ռատակովսկին եւ հանրահայտ այլ մոդելներ:
Victoria's Secret-ի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1995 թվականին եւ միանգամից դարձել սիրված ամենամյա միջոցառում։ 2018-ից 2023 թվականներին ապրանքանիշը ֆինանսական խնդիրների պատճառով շոուն դադարեցրել էր։ Նախորդ տարի տեղի ունեցած շոուի մասին կարդացեք այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: