Հաղորդավար Արման Մարգարյանը եւ դիջեյ Յուլիա Կուտեպովան ծնողներ են դարձել: Զույգի որդին ծնվել է Գլենդելում: Ուրախալի լուրը հայտնել է երջանիկ հայրիկն ու նշել, որ բոլոր տղամարդիկ պարտադիր պետք է ներկա լինեն իրենց երեխայի լույս աշխարհ գալուն:
«Պետք է տեսնես, թե ինչի միջով է անցնում կինը՝ մինչեւ երեխային լույս աշխարհ է բերում։ Այդ պահին դու ոչ միայն ականատես ես դառնում կյանքի հրաշքին, այլ նաեւ մասնակից ես դառնում դրան։ Դու տեսնում ես ցավը, ուժը, սերն ու հերոսությունն այն մարդու, որի հետ կյանք ես կառուցել։ Վստահ ասում եմ՝ այն կապը, որ առաջանում է այդ պահից հետո կնոջդ եւ նորածին երեխայիդ հետ, այլեւս երբեք չի կտրվելու։ Դու դառնում ես իսկական հայր, ոչ թե պարզապես «պապա»»,- խոստովանել է նա:
Մարգարյանի համար տղամարդ լինելը նշանակում է լինել կնոջ կողքին հենց այն պահին, երբ նա կյանք է տալիս իրենց երեխային։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: