Դերասաններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանն այսօր նշում են ամուսնության 6-ամյակը եւ այդ առիթով ջերմ ֆոտոշարքով են կիսվել:
«Շնորհավոր մեր ընտանիքի ծննդյան օրը: Ուղիղ 9 տարի է, ինչ միասին ենք, որից 6-ն ընտանիքի կարգավիճակում ենք: Ճիշտ է՝ մենք այսօր պետք է լրիվ այլ երկրում ու այլ կերպ նշեինք, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Ուս ուսի տված՝ միասին կհասնենք մեր բոլոր նպատակներին: Ես քեզ շատ եմ սիրում, իմ հարազատ հոգի»,- գրել է Ռուզաննա Մանուչարյանը:
Զույգի դուստրը՝ Վիկտորիան, ծնվել է 2021 թվականին:


×
2,360






