×


Ինեկոբանկը ներկայացրել է Visa Infinite պրեմիում քարտը. մեծ շնորհանդեսն ու առավելությունները

Հաճախորդների սպասարկման լավագույն փորձառություն ապահովելու համար կարեւոր քայլ է կատարել Ինեկոբանկը: Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել բանկի պրեմիում քարտի՝ Visa Infinite-ի շնորհանդեսը՝ գործընկերների եւ հավատարիմ հաճախորդների մասնակցությամբ։ BRAVO.am-ը հետաքրքիր եւ կարեւոր մանրամասներ է պարզել նոր քարտի առանձնահատկությունների մասին։

Visa Infinite քարտը միավորում է հարմարավետությունը, արագությունը եւ բացառիկ արտոնությունները՝ նախատեսված Ինեկոբանկի այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են իրենց ժամանակը, սիրում են ճամփորդել եւ ընտրում են ծառայություններ, որոնք արտացոլում են իրենց արժեքներն ու ապրելակերպը։ 


«Մենք ամեն օր մեծ ոգեւորությամբ աշխատում ենք, որ բանկից օգտվելու փորձառությունը բարձրացնենք նոր մակարդակի։ Այս նախաձեռնությամբ մենք ընդգծում ենք Ինեկոբանկի համայնքին պատկանելու էությունը՝ հիմնված պատասխանատվության, նրբաճաշակության, անհատականացված մոտեցման եւ վստահելի համագործակցության վրա», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Շնորհանդեսին ներկա են եղել նաեւ միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Visa-ի տարածաշրջանային թիմը։ «Ընկերներ, դուք լավ եւ ապահով ձեռքերում եք, եթե օգտվում եք Ինեկոբանկի ծառայություններից»,- նկատել է Visa-ի Կովկասի եւ Մոլդովայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն եւ հավելել՝ հպարտ են, որ Ինեկոբանկի հետ համագործակցության շնորհիվ ընդլայնում են Visa Infinite փորձառությունը Հայաստանում։ 


«Որպես Visa-ի պրեմիում կարգի առաջատար քարտ՝ Visa Infinite-ը շարունակում է սահմանել նոր չափանիշներ բարձրակարգ բանկային սպասարկման ոլորտում՝ առաջարկելով անսահման արտոնություններ եւ ճանապարհորդական առավելություններ։ Այս համագործակցությունը եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստանում ժամանակակից եւ համաշխարհային մակարդակի ֆինանսական լուծումների աճող պահանջարկը՝ միաժամանակ հաստատելով Visa-ի երկարաժամկետ նվիրվածությունը տարածաշրջանին»,- ասել է Կիգուրաձեն։

Visa Infinite-ն իր հաճախորդներին առաջարկում է մի շարք անհատականացված արտոնություններ եւ հնարավորություններ

Visa Infinite քարտապանները կարող են օգտվել աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներից՝ տարեկան մինչեւ 6 անվճար մուտքով եւ 4 հյուրի հրավիրելու հնարավորությամբ։ Բացի այդ, քարտապաններին հասանելի է Fast Track ծառայություն տարեկան 6 անգամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ իրենց մինչեւ 4 հյուրի հետ, ինչպես նաեւ անսահմանափակ մուտք արտերկրի օդանավակայաններում։ 


Visa Infinite քարտապաններին հասանելի է 24/7 Chatbot Concierge ծառայություն՝ Telegram եւ Viber հարթակներում՝ ավիատոմսերի պատվիրումների, ամրագրումների եւ առօրյա հարցերի արագ լուծման համար։ 

Քարտը Ucom-ի բաժանորդներին տրամադրում է տարեկան 6 անգամ 500 ՄԳ անվճար ինտերնետ ռոումինգ, ինչպես նաեւ AirAlo-ից տարեկան 3 փաթեթ եւ մինչեւ 10 անգամ ուղեբեռի անվճար փաթեթավորման հնարավորություն «Զվարթնոց» օդանավակայանում։ 


Visa Infinite քարտը ներառում է համապարփակ ապահովագրական փաթեթ՝ ծածկելով բաց թողնված թռիչքներ, գնման ապահովագրություն, ուղեբեռի կորուստ, բժշկական ծախսեր (ներառյալ COVID-19), ճանապարհորդության չեղարկում կամ կրճատում, վթարների հետեւանքներ եւ այլ դեպքեր։ 

Ինչպես նաեւ Visa Infinite քարտապանները օգտվում են բացառիկ առաջարկներից աշխարհի առաջատար առեւտրային կենտրոններում, հյուրանոցներում եւ ռեստորաններում՝ Visa-ի միջազգային գործընկեր ցանցերի, այդ թվում՝ Visa Luxury Hotel Collection-ի միջոցով։


Ինեկոբանկի Visa Infinite քարտը համատեղում է միջազգային չափանիշներն ու հայկական վստահելիությունը՝ մատուցելով բանկային սպասարկման նոր մակարդակ։ 

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW