Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի 5-րդ գալա երեկոյին մասնակցել են հոլիվուդյան բազմաթիվ աստղեր, իսկ ամենաշատ քննարկված կերպարը, թերեւս, դժվար չէ գուշակել:
Լոս Անջելեսում տեղի ունեցած միջոցառմանը Քիմ Քարդաշյանը լուսանկարիչների առջեւ կանգնել է մարմնագույն կտորով ամբողջությամբ ծածկված դեմքով: Դիմակը պարանոցի հատվածում ամրացված է եղել թանկարժեք քարերով հսկայական մանյակով: Իսկ Maison Margiela-ի մարմնագույն զգեստն ու կորսետն ամբողջացրել են կերպարը:
View this post on Instagram
Երեկոյի ընթացքում Քարդաշյանը հանել է դիմակը եւ ցույց տվել դիմահարդարումն ու ալիքաձեւ սանրվածքը:
Գալա երեկոյի հյուրերի թվում են եղել Դեմի Մուրը, Եվա Լոնգորիան, Պենելոպե Կրուսը, Սելենա Գոմեսն ու Բեննի Բլանկոն, Քենդալ Ջենները, Լյուսի Լյուն, Ջորջ Քլունին, Օրլանդո Բլումը, Ջուդ Լոուն եւ ուրիշներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: