×


Հետաքրքիր ու ջերմ դրվագներ՝ Հռիփսիմե Նահապետյանի եւ Հարություն Հովհաննիսյանի հարսանիքից

Ամառային հարսանիքների շարքը եզրափակաել են դերասաններ Հռիփսիմե Նահապետյանն ու Հարություն Հովհաննիսյանը։ Այս հանգստյան օրերին նրանք գեղեցիկ ու ուրախ միջոցառում են կազակերպել իրենց ու հարազատների համար։ 


Հարսին դեպի խորան են ուղեկցել ավագ եղբայրները, իսկ արարողությանը ներկա են եղել զույգի բազմաթիվ ընկերներն ու գործընկերները: Նրանց թվում են Հայարփի Զուռնաչյանը, Աննա Մանուչարյանը, Անդրանիկ Միքայելյանը, Հարություն Սարգսյանը, Վարուժան Մարգարյանը, Անի Խաչիկյանը, Սուրեն Թադեւոսյանը, Եվա Զոհրաբյանը, Էմմա Մկրտչյանը, Յանա Տուրգունյանն ու Գրիգոր Խոջայանը եւ ուրիշներ։


Հյուրերի հրապարակած տեսանյութերից ու նկարներից երեւում է, թե որքան ուրախ ու անմոռանալի է անցել հարսանիքը: Վերջում էլ նորապսակներն իրենց մի քանի ընկերների հետ ցատկել են լողավազան։


Նահապետյանն ու Հովհաննիսյանը նշանադրվել են նախորդ տարի։ Դերասանուհին Bravo.am-ին տված հարցազրույցում պատմել էր, որ ծնողներից է սովորել սիրել ու նվիրվել. «Նրանք օրինակ են ինձ համար: Այնպես չէ, որ բառերով են բացատրել: Տեսել եմ, թե ինչպես պետք է կինը տղամարդուն ու տղամարդը կնոջը սիրի, որովհետեւ ծնողներս շատ գեղեցիկ ու յուրահատուկ հարաբերություններ են ունեցել»:

Կարդալ ավելին

Quality Sign BW