×


Ռուբենյանի դստեր «Հունաստանի 1-ը», Մելիքյանի որդու ԱԲ լուսանկարը եւ դպրոցական առաջին օրվա կադրերը

Ամառը շատ արագ ու աննկատ ավարտվեց, եւ Հայաստանի դպրոցներում կրկին ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: 

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը մեծ ոգեւորությամբ է որդուն՝ Ալեքսանդրին, ճանապարհել դպրոց:

«Իմ Ալեքսանդր, միշտ քո կողքին եմ ու անսահման հպարտ եմ քեզնով: Երրորդ դասարան, դիմավորիր»,- գրել է նա:


Հաղորդավար Արամ Մելիքյանն արհեստական բանականության օգնությամբ միավորել է երկու լուսանկար եւ ցույց տվել, թե որքան է մեծացել որդին. «Անրին՝ 1-ին դասարանում ու արդեն քոլեջում»:


Իսկ ահա դերասան, բեմադրիչ Աշոտ Հակոբյանի եւ լրագրող Արեւիկ Իսաջանյանի դուստրն առաջին դասարան է գնացել: Ծնողները նրա հետ են եղել կարեւոր օրը: «Իմ լույս, բարի երթ քեզ»,- գրել են նրանք:


Երգչուհի Սոնա Ռուբենյանը եւս շնորհավորել է սեպտեմբերի 1-ը, բայց նրա դուստր Մարին դեռ մանկապարտեզ է հաճախում: «Այսօր ի՞նչ օր է» հարցին Մարին պատասխանում է. «Հունաստանի 1-ը»:


«Ուսումնական տարին համարում ենք բացված: Շնորհավոր սեպտեմբերի 1-ը»,- գրել է Սիլվա Հակոբյանը, որի դուստր Միլան երկրորդ դասարանցի է:


Արդեն դպրոցական է դերասաններ Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի դուստր Կարինան: «Ձագուկս գնաց առաջին դասարան: Շնորհավոր սեպտեմբերի 1-ը»,- գրել է Դովլաթյանը:


Դպրոցական առաջին քայլերն է արել նաեւ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը:  «Բարի ճանապարհ, իմ տղա: Թող քո բոլոր ճանապարհները լուսավոր լինեն»,- գրել է երգչուհին:


Լուսանկարները՝ ինստագրամյան էջերից

Կարդալ ավելին

Quality Sign BW