×


Կարեն Կարագուլյանն իր սիրելի դերասանի հետ լուսանկար է հրապարակել

Օսկարակիր «Անորա»-ի դերակատար Կարեն Կարագուլյանը հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ ու հետաքրքիր խոստովանություն արել: 

«Ւմ սիրելի դերասանը»,- գրել է նա:

Վերջերս Կարագուլյանը նկարահանվել է «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմում:  
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆի գլխավոր դերում Բրեդ Փիթն է: Նա Քլիֆ Բուտի կերպարի համար 2020 թվականին Օսկարի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:  

Սփին-օֆֆի սցենարը գրել է Քվենտին Տարանտինոն, ռեժիսորը Դեւիդ Ֆինչերն է: Նշվում է, որ նախագծում հնարավոր է մասնակցություն ունենա նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոն, որը խաղացել է նաեւ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում:

Սեպտեմբերին տեղի է ունեցել նրա մասնակցությամբ Փոլ Թոմաս Անդերսոնի «Մեկ ճակատամարտը մյուսի հետեւից» ֆիլմի պրեմիերան, որը հավակնում է ընդգրկվել 2026-ի «Օսկար»-ի մի քանի անվանակարգում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW