Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում երեկ տեղի է ունեցել ամերիկյան ֆուտբոլի Ազգային լիգայի եզրափակիչը, որն այս տարի ստացել է Super Bowl L անվանումը: Որոշիչ խաղում «Սիեթլ Սիհոքս»-ը 29:13 հաշվով գերազանցել է «Նյու Ինգլանդ Փեթրիոթս»-ին ու նվաճել բաղձալի գավաթը:
Super Bowl-ի ընդմիջման շոուն այս տարի վստահված էր օրեր առաջ «Գրեմմի»-ի արժանացած պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննիին: Ելույթ են ունեցել նաեւ Լեդի Գագան եւ Ռիկի Մարտինը:
Բեդ Բաննին Սուպերգավաթի պատմության մեջ առաջին երաժիշտն է, որն իր ելույթի ընթացքում երգել է բացառապես իսպաներեն։ 31-ամյա ռեփերը կատարել է իր հիթերը: Իսկ դա նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ լսել են նաեւ Շառլ Ազնավուրի «Hier encore»-ի երաժշտությունն ու դրանով ոգեշնչված «Mónaco»-ն:
The Variety-ն գրում է, որ Բենիտոյի ելույթի բոլոր դեկորացիաները մանրակրկիտ կերպով էին ընտրված. նա մեկ շաքարեղեգի պլանտացիայում էր, ապա հայտնվում էր պուերտոռիկական թաղամասում։ Վերջում ռեփերը հայտարարել է. «Աստված օրհնի Ամերիկան» ու թվարկել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ։ Իսկ նրա ելույթի ընթացքում թիկունքում երեւացող վահանակի վրա գրված է եղել. «Միակ բանը, որն ավելի ուժեղ է, քան ատելությունը, սերն է»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը է Super Bowl-ի ընդմիջման շոուն անվանել է «պատմության մեջ վատագույններից մեկը»:
«Այն զուրկ էր իմաստից, վիրավորում է Ամերկայի մեծությունը եւ չի համապատասխանում հաջողության, ստեղծարարության ու գերազանցության մեր չափանիշներին», - գրել է նա Truth Social-ի իր էջում:
Թրամփն ընդգծել է, որ «ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ասում այդ տղան, իսկ պարը պարզապես զզվելի է՝ հատկապես այն փոքրիկ երեխաների համար, որոնք դիտել են շոուն Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում». «Սուպերբոուլի ընդմիջման շոուն ապտակ է մեր երկրին, որն ամեն օր նոր չափանիշներ ու ռեկորդներ է սահմանում»։
Հիշեցնենք, «Գրեմմի» ստանալուց հետո Բեդ Բաննին էմոցիոնալ ելույթ էր ունեցել՝ քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը ներգաղթյալների հարցում:
Շոուն կարող եք դիտել այստեղ:


×
148







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: