×


Ջեմմա Ադամյանի հուզական 2025-ն ու Ձմեռ պապից խնդրած ձմեռային անվադողերը

Տարեվերջին բոլորը շտապում են ավարտին հասցնել իրենց գործերն ու նվերներ գնել: BRAVO.am-ն էլ փոքրիկ զրույցների շարքով կամփոփի 2025-ը: Մեր առաջին զրուցակիցը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանն է:

- Որո՞նք եք համարում 2025 թվականի ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:

- Իմ ձեռքբերումներից մեկը Նիկոլայ Ծատուրյանի հետ աշխատելն էր: Իսկ կորուստ չեմ ունեցել. կարծում եմ՝ ինչը կորցնում ենք, ուրեմն մերը չէր կամ դրա ժամանակն էր։ Կորուստը հենց ավարտ եմ համարում։

- Ի՞նչ եք Ձեզ հետ տանում գալիք տարի: 

- Ինձ հետ տանում եմ ինձ, իմ մտքերն ու նպատակները։

- Ո՞րն էր տարվա ամենաուժեղ մշակութային ազդեցությունը:

- Ծանոթություններն էին արվեստի բնագավառում ստեղծագործողների հետ: Նրանց հետ շփումից իսկապես մշակութային շոկ էի ապրում:


- 2025-ին դիտած լավագույն ֆիլմն ու ներկայացումը:

- Ֆիլմը 1998-ին նկարահանված «Թրումանի շոու»-ն է, որն այս տարի եմ նայել (ծիծաղում է,-հեղ.): Ներկայացումը Մհեր Մկրտչյան թատրոնում Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած «Ֆիլումենա Մարտուրանո»-ն է ու Համազգային թատրոնի «Լակոտը»: 


- Նոր տարվան նվիրված Ձեր սիրելի երգը: 

- Թաթայի «Նոր տարի»-ն (ծիծաղում է,-հեղ.):

- Ֆիլմը:

- «Սուրբծննդյան քրոնիկոն»:

- Տոնական ուտելիքը։ 

- Թփով տոլմա:


- Մինչեւ 2026-ը ի՞նչ եք ուզում հասցնել անել:  

- Մինչեւ դեկտեմբերի 26-ը հասնել Կապան:

- 2025-ը Ձեզ համար մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք:  

- Էմոցիոնալ:

- Տոնի ամենակախարդական պահը:

- 00։01-ին գիտակցումն է, որ ոչինչ չի փոխվել ու դրանցից բխող ենթադրությունները:

- Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից:  

- Ձմեռային անվադողեր (ծիծաղում է,-հեղ.):

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հովիկ Մալյանցի  ու Ջեմմա Ադամյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW