Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանը հաջողության հասնելու հարցում վստահելի է համարում Ալբերտ Էյնտշտեյնի խորհուրդը:
«Ասում են, երբ Էյնշտեյնին հարցրել են՝ կա՞ արդյոք հաջողության հասնելու բանաձեւ, նա գրել է․ A = X + Y + Z: A-ն հաջողությունն է, X-ը՝ քրտնաջան աշխատանքը, Y-ը՝ կյանքին որպես խաղի վերաբերվելը, իսկ Z-ը՝ լեզուն ատամների հետեւում պահելու ունակությունը»,- գրել է նա։
Ըստ Սահակյանի, եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է քրտնաջան աշխատես, կյանքին վերաբերվես որպես խաղի եւ կարողանաս լեզուդ անհրաժեշտ պահին ատամների հետեւում պահել։
Դերասանուհին մեզ հետ նախորդ զրույցում պատմել էր նաեւ, թե ինչպես է պահում մարզավիճակն ու ինչ առողջ սովորություններ ունի:
«Մարզանքն իմ օրակարգի անքակտելի մասն է: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը անհրաժեշտ է՝ դիմադրողականությունն ու կազմվածքը պահպանելու համար։ Աշխատում եմ վատ սնունդ չուտել: Միշտ հարցնում են, թե ինչպես եմ նիհար մնում. առավոտը սկսում եմ ջրով ու մրգով: Սնվելիս երբեք ջուր չեմ խմում, երեկոյան ժամը 19:00-ից հետո գրեթե չեմ ուտում. խմում եմ մեղրով թեյ կամ մի քանի պոպոք ուտում: Խնջույքների դեպքում բացառություններ լինում են: 3-4 անգամ եմ սնվում՝ քիչ քանակությամբ. կարեւորը սնունդից հաճույք ստանալն ու դանդաղ ծամելն է: Ճաշելիս միշտ սկսում եմ հում բանջարեղենից կամ մրգից, հետո նոր տապակած կամ թխած սնունդ օգտագործում: Սննդաբանների խորհուրդներին եմ հետեւել ու զգացել, որ մարմինս ավելի երիտասարդ է մնում: Լավ քունը նույնպես շատ կարեւոր է»,- նշել է Ալլա Սահակյանը:


×
106







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: