×


Մահացել է Զառա Արամյանը

55 տարեկանում այսօր՝ հունվարի 17-ին, կյանքից հեռացել է հաղորդավար, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը:

«Զառան էլ մեզ հետ չէ... Լույսերի մեջ մնաք, լուսավոր մարդ»,- գրել է Երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար Մանե Գրիգորյանը:

Երեկ Ֆեյսբուքի իր էջում Զառա Արամյանի դուստրը՝ Էլեն Գասպարյանը, հաստատել էր, որ մայրը վերակենդանացման բաժանմունքում է սրտի լուրջ խնդրի եւ այլ խնդիրների պատճառով, եւ վիճակը ծայրահեղ ծանր է:

Ցավակցում ենք սիրված արտիստի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ երկրպագուների մեծ բանակին:

Կարդալ ավելին

Quality Sign BW