×


Ընկերները Գոռ Հակոբյանի ընտանիքին ճանապարհել են Մյունխեն. Աղաս Մանուկյանի խոստումը

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն օրեր առաջ տեսաուղերձով հայտնեց, որ իր որդուն՝ Ֆելիքսին, ախտորոշել են չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ՝ Յուինգի սարկոմա։ Նա նշեց, որ բուժման նպատակով բոլորի աջակցության կարիքն ունի եւ դրամահավաք հայտարարեց:

Շատ արագ բազմաթիվ մարդիկ արձագանքեցին, եւ Մյունխենում բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքվեց:

Երեկ Գոռ Հակոբյանի ընտանիքն արդեն մեկնել է Գերմանիա: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց ճանապարհելու եւ տղային լիարժեք ապաքինում մաղթելու էին եկել ընկերներն ու մտերիմները: 

Դերասանի ընկեր ու գործընկեր Գրիգոր Դանիելյանն այսպիսի հրապարակում է արել. «Հիշեք այս օրը: Աստծո օրհնությամբ հանդիպում ենք 10 ամսից: Շնորհակալ ենք բոլոր բարի մարդկանց՝ մեր կողքին լինելու համար»:




Գոռ Հակոբյանը կատակել է, որ ընկերներից Աղաս Մանուկյանը խոստացել է ամիսներ անց Երեւանում իրենց դիմավորել՝ «բաց մեջքով շորով» պարելով:

Կարդալ ավելին

Quality Sign BW