×


Արեւիկ Գեւորգյանն ու Դավիթ Հակոբյանը կենդանացրել են «Հայրիկը հիշում է մորս երազանքները» տողերը

Արեւիկ Գեւորգյանն ու Դավիթ Հակոբյանը դերասանուհու պոետիկ շարքում հոր ու դստեր դերում են: Նրանք ներկայացնում են Ադրինե Մանասարյանի հուզիչ «Հայրիկը հիշում է, մորս երազանքները» տողերը:

Հայրիկը լավ է հիշում, որ նա միշտ երազում էր սեփական սրճարան ունենալու մասին, որտեղ կարող էր իր տեսակ-տեսակ խմորեղենները պատրաստել: 

Իսկ դուստրը պատասխանում է. «Հետաքրքիր է՝ ինչ պետք է զգալ այն մարդու նկատմամբ, որը քեզ մինչեւ վերջ չերջանկացրեց», թեեւ հիշում է նրա բոլոր երազանքներն ու խնամում նրա բոլոր ծաղիկները: 

«Ու տնկում նորերը նրա ծաղկամանների մեջ»,- արձագանքում է հայրը, որն իր 6-րդ տասնամյակից հետո հասկացավ, որ «ծաղիկները պետք է ջրել, մանավանդ, եթե աճում են կնոջ սրտում»: 

Նա դստերը խոստովանում է, որ գեղեցիկ է. «Բայց ոչ այնքան, որքան մայրդ էր երիտասարդ ժամանակ»: Ինչի համար դուստրը միայն ուրախ է. «Նա երբեք չի իմանա, որ այդ բառերով մի քանի տիեզերք վերեւ է բարձրացել իմ աչքին: Նրանք խճճված թելի երկու կծիկներ են: Ես գուցե տաք ու երջանիկ եմ նրանց թելերով գործված իմ մարմնի մեջ, բայց նրանք այդպես էլ երկու կծիկի նման մնացին երկու տարբեր արկղերում»:

«Ու նրանց երեւի չեն միացնի նույնիսկ Աստծո շյուղերը»,- արձագանքում է հայրը:

Տեսանյութը՝ 22photopat -ի

Կարդալ ավելին

Quality Sign BW