Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Մորյակն ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել ու պատմել է, որ իրենց ընտանիքում «շուտով նոր մարդուկ կհայտնվի»:
Դերասանուհին նշել է, որ ապագա փոքրիկն իրենց սրտերը լցրել է ուրախությամբ եւ հպարտությամբ. «Կրկին ոգեւորված ենք այս անհավանական ճանապարհորդության սպասումով, որը մեզ անսահման սեր է պարգեւում ու մեր կյանքը լցնում նոր իմաստով։ Երրորդ երեխան սովորական համալրում չէ, այլ նոր փուլ: Ընտանիքը մեր հիմքն է, մեր ամրոցը, մեր ամենահուսալի ուղեցույցը այս արագ փոփոխվող աշխարհում»:
Посмотреть эту публикацию в Instagram
Նրանք փոքրիկին բարի գալուստ են մաղթել իրենց մեծ ու սիրով լի ընտանիք եւ նշել, որ ամբողջ սրտով սպասում են նրան:
Զույգի ավագ դուստրը՝ Էլիզաբեթը, ծնվել է 2023 թվականին, իսկ փոքրը՝ Շարլիզը, նախորդ տարի: Անդրեասյանը նախկին կնոջից երկու որդի ունի:


×
154





