Ֆրանսիաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Հայաստան է վերադառնում համերգային գեղեցիկ երեկոյով. ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» խորագրով համերգը:
Բարրոյի խոսքով՝ Փարիզից Երեւան իր ամեն այցը փորձում է նշանավորել հիշարժան համերգով. «Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից: Արտիստը պետք է համախմբող լինի, փորձի ավելին անել հայրենիքի համար իր ձայնով, ինչպես նաեւ փորձի հնարավորինս ճիշտ ներկայացնել հայ երգը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»:
«Անուրջներ» համերգի ընթացքում ելույթ կունենան Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Սյուզաննա Բարէն, Մարիաննա Հայրապետյանը, «Սկենա» երգչախումբը, Վիկտորյա եւ Լյանա Ուլիխանյանները։
«Ցանկացա, որ այս համերգին երգերը հնչեն ակադեմիական տարբերակով եւ ոչ՝ շատ էստրադային: Բնականաբար, հանդես կգան որակյալ եւ բարձրակարգ երաժիշտներ»,- նշել է օպերային երգիչը:
Ադամ Բարրոնը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում կկատարի Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Մարիամ Պոզապալյանի եւ Արա Պարթեւյանի ստեղծագործությունները՝ ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը։


×
80





