×


Միխայիլ Գալուստյանը սիրելիի հետ մասնակցել է իր նոր ֆիլմի պրեմիերային

Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ միջոցառման է մասնակցել իր նոր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Նրանք Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում ներկա են եղել «Իմ սիրո արքան» («Королёк моей любви») ֆիլմի պրեմիերային, որում Գալուստյանը գլխավոր դերում է: Ֆիլմի մոտիվներին համապատասխան՝ զույգը ներկայացել էր հնդկական հագուստներով:

Լրագրողների հետ զրույցում 46-ամյա դերասանը հրաժարվել է մեկնաբանել իր անձնական կյանքը, բայց սիրով խոսել է ֆիլմի նկարահանումներից: Ամբողջ ընթացքում Լիլիան, սիրելիի ձեռքը բռնած, լուռ կանգնած էր նրա կողքին:


Գալուստյանը նշել է, որ երաժշտական ֆիլմի նկարահանումների ընթացքում 2 ամիս անցկացրել է Հնդկաստանում: «Դժվար էր նրանց պարերը պարել: Մի տեսարանում 40 աստիճան շոգի պայմաններում 30 դուբլ ենք արել: Լավ է, որ հաջորդ օրն ազատ էի ու հանգստացա», - ասել է նա ու անկեղծացել, որ պատրաստվում է սեփական շոուն թողարկել:


Նախորդ տարվա ապրիլին Գալուստյանը 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվեց կնոջից՝ Վիկտորիայից, որի հետ երկու դուստր ունեն: Իսկ դրանից ամիսներ անց հայտնի դարձավ, որ դերասանը նոր ընտրյալ ունի:

Կարդալ ավելին

Quality Sign BW