Դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյանի սիրտը զբաղված է. նա երեկ տեղի ունեցած «Խազեր» մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացել էր ընտրյալի ընկերակցությամբ:
«Այո, ընկերս է։ Շատ չեմ սիրում հանրայնացնել իմ անձնական կյանքը, բայց այսօր ցանկացա, որ նա ինձ ուղեկցի»,- ասել է Սաֆարյանը:
Խոսելով մրցանակաբաշխությունից՝ դերասանուհին նշել է, որ չի ցանկանում առանձնացնել որեւէ արտիստի. «Կարծում եմ՝ էական չէ, թե ով կստանա մրցանակ, քանի որ հիմնական միտքը ուրախանալն է, միմյանց ելույթները վայելելը: Իսկ իմ ֆավորիտները պապայի գլխավորությամբ բոլոր արտիստներն են»։
Էլենը երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն է։
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ Արմինե Գեւորգյանի
BRAVO.am


×
6,302






