×


Ալլա Պուգաչովայի ընտանիքը նրա 77-ամյակի առիթով հավաքվել է Կիպրոսում

Ալլա Պուգաչովան երեկ՝ ապրիլի 15-ին, դարձել է 77 տարեկան: Ծննդյան տարեդարձը երգչուհին տոնել է Կիպրոսում, ուր այդ առիթով ժամանել էին ընտանիքի գրեթե բոլոր անդամները:

Մաքսիմ Գալկինի հրապարակած լուսանկարում Պուգաչովայի դուստր Քրիստինա Օրբակայտեն ու ամուսինն են՝ Միխայիլ Զեմցովը, 34-ամյա որդին՝ Նիկիտա Պրեսնյակովը, ինչպես նաեւ Պուգաչովան, Գալկինն ու նրանց երեխաները՝ 12-ամյա Լիզան ու Հարրին: Բացակայում է միայն Օրբակայտեի միջնեկ որդին՝ Դենի Բայսարովը:

Ավելի վաղ նրա հրապարակած լուսանկարում միայն Պուգաչովան է: «Բարի տարեդարձ, սիրելի գեղեցկուհի»,- գրել է Գալկինը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)

Օրբակայտեն էլ կիսվել է մայրիկի արխիվային տեսանյութերից մեկով, որն արվել է 1984 թվականին՝ Մոսկվայի Օլիմպիական մարզադաշտում, ու խոստովանել է. «Քեզ անսահման սիրում եմ: Ծնունդդ շնորհավոր, մայրիկ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от KRISTINA ORBAKAITE (@orbakaite_k)

Պուգաչովային շնորհավորել է նաեւ նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը: «Կյանքիս հսկայական մասը, որը հիշում եմ ու հպարտանում։ Հրաշալի երգչուհի ու կին։ Հավատում եմ, որ կրկին կհանդիպենք։ Ծնունդդ շնորհավոր, Ալլա», - գրել է նա ու համատեղ արխիվային լուսանկարներ հրապարակել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Филипп Киркоров (@fkirkorov)

Կարդալ ավելին

Quality Sign BW