Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, պարբերաբար արտահայտում է իր սերն ամուսնու հայրենիքի նկատմամբ: Նա հերթական անգամ այցելել է Հայաստան, եւ այս անգամ՝ ընկերուհիների՝ Արթուր Ջանիբեկյանի կնոջ՝ Էլինայի ու երգչուհի Ալսուի հետ:
Նրանք արդեն հասցրել են այցելել Գառնու տաճար, ուսումնասիրել են նաեւ Ազատ գետի տարածքում գտնվող Քարերի սիմֆոնիան:
«Ժամանել ենք մեր սիրելի, արեւային եւ հյուրընկալ Հայաստան։ Եթե դեռ չեք եղել այստեղ, լսեք իմ խորհուրդը՝ սխալները պետք է ուղղել։ Հայաստանը սպասում է ձեզ։ Այստեղ հյուրերին շատ են սիրում։ Եվ չմոռանանք, որ Հայաստանում աշխարհի ամենահամեղ ջուրն է, ամենահյութալի խորովածը, լավագույն սուրճը, ամենահամեղ կոնյակը եւ ամենաջերմ գրկախառնությունները»,- գրել է Մարտիրոսյանի կինը:
Երգչուհի Ալսուն էլ նրա գրառումն այսպես է մեկնաբանել. «Մի խնդիր կա… Այստեղ դուք 2 օրում անպայման կգիրանաք 5 կգ-ով»:


×
11,186






