Ներկայացնում ենք մայիսի 2-8-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
«Հայ գյուտարարներ․ գիտությունը ներսից դուրս» խաղահրապարակ
Միսաք Մանուշյանի անվան պուրակում կբացվի «Հայ գյուտարարներ․ գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակը: Հայտարարությունում նշված է, որ այն նախագծված է 3-ից 12 տարեկան երեխաների համար եւ ոգեշնչված է հայկական գիտական մտքով՝ ձեւավորելով յուրօրինակ խաղային միջավայր, որտեղ երեխաները քայլ առ քայլ բացահայտում են գիտության աշխարհը խաղի միջոցով։
Մայիսի 4, ժամը 15:00-ին
Հասցե՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակ, Եզնիկ Կողբացի 22
Մուտքն ազատ է։
ՓԱՌԱՏՈՆ
«Երազի գիրք» մանկապատանեկան 5-րդ փառատոն
Ընկերասեր Միեղջյուրը հրավիրում է բոլոր գրքոտ երեխաներին, ծնողներին, մանկավարժներին՝ կարդալու, լսելու, միասին բացահայտելու գրքերի զարմանահրաշ աշխարհը։
Մայիսի 3, ժամը 14:00-18:00
Վայր՝ «Երազ» այգի, փակ սրահ
Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լուսանկարը՝ Newmag
ՔՎԵՍՏ
Նուտելլայի գաղտնիքը
Azat Place-ը հրավիրում է երեխաներին մասնակցել հետաքրքիր արկածի՝ այգում որոնելով թաքցված բաղադրիչներ, լուծելով հանելուկներ ու բացահայտելով տնական նուտելլայի գաղտնիքը։ Վերջում փոքրիկները կմասնակցեն համեղ խոհարարական փորձառությանը:
Մայիսի 2-4, ժամը 15:00-ին
Հասցե՝ Գյուղ Փարպի, Սահակ Թորոսյան 96
Տարիք՝ 6-12
Արժեքը՝ երեխաների համար՝ 5000 դրամ, մեծահասակների համար՝ 2000 դրամ:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Վիտրաժ. նկարչություն ապակու վրա
«Արվեստի դասեր Մարիամի հետ» ակումբը երեխաներին հրավիրում է վիտրաժի վարպետության դասի՝ սովորելու ապակու վրա նկարելու տեխնիկան:
Մայիսի 4, ժամը 16:30-ին
Հասցե՝ Գուլակյան 6Ա
Տարիք՝ 3+
Արժեքը՝ 5000 դրամ
Գրանցվելու համար զանգահարել 094080101 հեռախոսահամարով:
Լուսանկարը՝ «Արվեստի դասեր Մարիամի հետ» ակումբ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կապիկների աշխարհը. Պանչի եւ նրա հարազատների պատմությունը
Նախագիծն այն մասին, թե որքան մոտ ենք մենք կապիկների աշխարհին եւ ինչով ենք տարբերվում նրանցից։ Պանչի՝ ճապոնական մակակի ձագի պատմության միջոցով երեխաները կմեկնեն ճանապարհորդության պրիմատների աշխարհով՝ մակակներից մինչեւ լեմուրներ։
Մայիսի 3, ժամը 14:00–17:00
Տոմսի արժեքը՝ 12 000 դրամ
Տարիք՝ 5+
Հասցե՝ Թումանյան 28/20, Common Ground Books & Spirits
Հնարավոր է ծնողների մասնակցությամբ: Մանրամասները այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Վերելք Արտենի եւ այց Դաշտադեմի ամրոց
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին հրավիրում է մայիսի 1-ին մեկնել Արագածոտնի մարզ՝ Մեծ (2047 մ) և Փոքր Արտենիի (1753 մ) գագաթները բարձրանալու։ Արտենի լեռան վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ Արշավից հետո երեխաները կմեկնեն բացահայտելու Դաշտադեմի 11-20-րդ դարերի ռազմական ամրոցը:
Մայիսի 1, ժամը 09:00–19:00
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով: Մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ
ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ
«Կախարդական քամի»
Մայիսի 2-ին, ժամը 12:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Գեղեցկուհին եւ հրեշը»
Մայիսի 2-ին, ժամը 15:00-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Մանյունյա» ներկայացում
Մայիսի 2-ին, ժամը 18:00-ին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000-21000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Շատ քաղցած թրթուրը»
Մայիսի 3-ին, ժամը 11:00-ին
Լոֆթ
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մոսկովյան 3
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Գնդլիկ բոքոնիկը»
Մայիսի 3-ին, ժամը 12:00-ին
Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:
Լուսանկարը՝ Հեքիաթերեն
«Ոսկե ճուտիկը»
Մայիսի 3-ին, ժամը 16:00-ին
Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Պոչատ աղվեսը»
Մայիսի 3-ին, ժամը 18:00-ին
Թատրոն Կայարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Տիգրան Մեծի պող., 80/1 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


×
2,104






