Կաննի կինոփառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 12-ից 23-ը, իսկ ժյուրին կգլխավորի հարավկորեացի կինոռեժիսոր Պակ Չան Ուկը: 79-րդ կինոփառատոնը «Դասականներ» ծրագրում կպատվի անվանի մի շարք կինոգործիչների, այդ թվում՝ Արտավազդ Փելեշյանին, Գիլյերմո դել Տորոյին եւ Դարիո Արջենտոյին:
«Փելեշյան նախագծի» շրջանակում ներկայացվելու է անվանի կինոռեժիսորի հինգ աշխատանք՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970) եւ «Տարվա եղանակները» (1975) ֆիլմերի վերջերս վերականգնված տարբերակները։ Արտավազդ Փելեշյանը ներկա լինելու ցուցադրություններին, հայտնում է Armenian Film Society-ն:
Կաննի «Դասականներ» ծրագիրը ստեղծվել է 2004 թվականին: Այն նվիրված է համաշխարհային կինոյի գլուխգործոցներին, վերականգնված հին ֆիլմերին, կինոյի մասին վավերագրական ֆիլմերին ու հարգանքի տուրք է մեծ կինոգործիչներին:


×
1,373






